Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Գաճաճ, բայց վտանգավոր. Ինչ է իրենից ներկայացնում «Արարատ-Արմենիա»-ի մրցակիցը

Օգոստոսի 22-ին Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆի առաջին հանդիպումը կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ մրցելով Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժ»-ի հետ: Պատմական հանդիպում, որին մեծ անհամբերությամբ են սպասում ֆուտբոլասերները: «Արարատ-Արմենիա»-ին ընդամենը մեկ քայլ է բաժանում Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլից: Բացառիկ հնարավորություն, որը պետք է ամեն գնով օգտագործել:

Երկրպագուների մեծ մասը վստահ է, որ «Արարատ-Արմենիա»-ն ի զորու է հաղթահարել փլեյ-օֆի արգելքը: Շատերն այն կարծիքին են, որ մրցակիցը բավական հարմար է և կարգով զիջում է Հայաստանի չեմպիոնին: Նման կարծիքի ձևավորման գլխավոր պատճառը թերևս այն է, որ «Արարատ-Արմենիա»-ի մրցակիցը ներկայացնում է եվրոպական գաճաճ պետությունների շարքում դասվող Լյուքսեմբուրգը: Նշենք, սակայն, որ այս պետությունը ֆուտբոլի մակարդակով վաղուց արդեն թոթափել է հետնապահի համբավը:

Ակումբային ֆուտբոլի մակարդակով Լյուքսեմբուրգը այս պահին Եվրոպայում 41-րդն է և գերազանցում է այնպիսի երկրների, ինչպիսիք են՝ Վրաստանը, Բոսնիա և Հերցեգովինան, Ֆինլանդիան, Մոնտենեգրոն, Էստոնիան: Նշենք նաև, որ նույն «Դյուդելանժ»-ը անցյալ տարի ելույթ է ունեցել Եվրոպա լիգայի խաղարկության խմբային մրցաշարում: Այսինքն՝ ակումբային ֆուտբոլի կտրվածքով նույն Լյուքսեմբուրգը մեկ քայլ առաջ է Հայաստանից:

Անցյալ տարի «Դյուդելանժ»-ը եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայից, որտեղ լարված պայքարում երկու հանդիպումների արդյունքում 2:3 հաշվով զիջել էր Հունգարիայի չեմպիոն «Վիդեոտոն»-ին: Հայտնվելով Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում՝ «Դյուդելանժ»-ը նույն՝ 3:2 հաշվով առավելության էր հասել Կոսովոյի «Դրիտա»-ի նկատմամբ: Երրորդ փուլում անակնկալ մատուցելով՝ «Դյուդելանժ»-ը երկու հանդիպումների արդյունքում 4:3 հաշվով առավելության էր հասել լեհական հեղինակավոր «Լեգիա»-ի նկատմամբ: Փլեյ-օֆում «Դյուդելանժ»-ը հերթական սենսացիոն հաղթանակն էր տոնել՝ ընդհանուր 5:2 հաշվով հաղթելով Ռումինիայի չեմպիոն «Կլուժ»-ին: Այն նույն «Կլուժ»-ին, որը Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում ընդհանուր 7:0 հաշվով հաղթել էր Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ին:

Եվրոպա լիգայի խմբային փուլում «Դյուդելանժ»-ը հանդես է եկել F ենթախմբում, որտեղ ընդգրկված են եղել նաև իսպանական «Բետիս»-ը, իտալական «Միլան»-ն ու հունական «Օլիմպիակոս»-ը: 6 հանդիպումներում «Դյուդելանժ»-ին հաջողվել է վաստակել 1 միավոր՝ 0:0 խաղալով «Բետիս»-ի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում ևս «Դյուդելանժ»-ը պայքարը սկսել է Չեմպիոնների լիգայից: Առաջին որակավորման փուլում Լյուքսեմբուրգի չեմպիոնը մրցել է Մալթայի չեմպիոն «Վելետտա»-ի հետ, որի հետ սեփական հարկի տակ 2:2 է խաղացել, իսկ հյուրընկալվելիս՝ 1:1: Շնորհիվ մրցակցի հարկի տակ խփած 2 գնդակների՝ մալթական թիմը ինչ-որ տեղ անպասելիորեն պայքարից դուրս է թողել «Դյուդելանժ»-ին: Հայտնվելով Եվրոպա լիգայի որակավորմանն երկրորդ փուլում՝ «Դյուդելանժ»-ը երկու հանդիպումների արդյունքում 3:2 հաշվով առավելության է հասել Մակեդոնիայի չեմպիոն «Շկենդիա»-ի նկատմամբ: Որակավորման երրորդ փուլում էլ «Դյուդելանժ»-ը ընդհանուր 4:1 հաշվով հաղթել է Էստոնիայի չեմպիոն «Նիմե Կալյու»-ին: Նշենք, սակայն, որ երկու հանդիպումները էստոնական թիմն ավարտել է 10 ֆուտբոլիստներով:

Նկատենք, որ նախորդ մրցաշրջանի համեմատ «Դյուդելանժ»-ը ավելի համեստ արդյունքներ է գրանցել որակավորման շրջանում: Պատճառը թիմի մի շարք առաջատար ֆուտբոլիստների՝ թիմից հեռանալն է: ««Դյուդելանժ»-ը նախորդ տարվա համեմատ թուլացել է: Թիմի առաջատարներից շատերը տեղափոխվել են բելգիական «Վիրտոն»: Այն ևս պատկանում է ակումբի նախագահ Ֆլավիո Բեկային: Նա Լյուքսեմբուրգի ամենահարուստ մարդն է և մի շարք ֆուտբոլային ակումբներ ունի, այդ թվում՝ գերմանական «Կայզերսլաուտերն»-ը»,- AFG թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Վերջինս 2013-2014 թվականներին հանդես է եկել «Դյուդելանժ»-ում և այս թիմի ճանաչված ֆուտբոլիստներից մեկն է:

Ինչևէ, վիճակագրությունը խոսում է այն մասին, որ «Արարատ-Արմենիա»-ին այնքան էլ հեշտ մրցակից բաժին չի ասել, և պնդումները այն մասին, որ մեր չեմպիոնը մեկ ոտքով Եվրոպա լիգայի խմբային փուլում է, այնքան էլ պատեհ չեն: Երևանյան խաղում բուքմեյքերները մի փոքր ավելի հավանական են համարում «Արարատ-Արմենիա»-ի հաղթանակը: Մեր չեմպիոնի հնարավորությունների և անելիքների մասին կխոսենք վաղը:

Ամեն դեպքում՝ փաստելով, որ «Արարատ-Արմենիան»-ին համեմատաբար հեշտ մրցակից է բաժին հասել, պետք է կարևորել մեր չեմպիոնի կողմից մրցակցին չթերագնահատելու գործոնը: Այո, հնարավոր է, որ այս պահին ֆուտբոլիստների ընդհանուր մակարդակով մենք որոշակի առավելություն ունենք, բայց դա քիչ է նպատակն իրագործելու համար: Այս դիմակայությունում մեծ է նաև երկրպագուների դերը: Պատասխանատու այս պայքարում մեր թիմն ունի 12-րդ խաղացողի կարիք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում