Wednesday, 24 04 2024
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել

Եթե Փաշինյանը չի զսպում ոստիկանությանը, ուրեմն պատահական չէր, որ այդ կառույցը մնաց նրա ենթակայության տակ

Բաղրամյան պողոտայում Ամուլսարի շահագործման դեմ և իրենց էկոլոգիական իրավունքների համար պայքարող ցուցարարների նկատմամբ ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Ես կասեի՝ ամենաքաղաքակիրթ, ինտելեկտուալ ցույց իրականացնող քաղաքացիների նկատմամբ է ուժ կիրառվել: Այդ մարդիկ, կարգը պահպանելով, պայքարում են, որովհետև դրա իրավունքը ունեն»:

Իրավապաշտպանը նշեց, որ իր համար անսպասելի էր հեղափոխությունից հետո տեղի ունեցածը. «Այդ ոստիկանները ուղղակի կարոտ են բռնության. ես այդպիսի տպավորություն ստացա: Նրանց համար ցուցարարների հետ շփվելու ձևը, մեթոդը դա է»:

Ինչ վերաբերում է այգու մուտքը փակելուն, Ժաննա Ալեքսանյանն ասաց. «Ձեզ լինի ձեր այգին. ոչ ոք ձեզ չէր խնդրել բացեիք, որ հիմա ընտրողաբար ներս թողնեք: Ինչն էր պատճառը, որ այդ այգին հանկարծ զապրետնի զոնա դարձավ ցուցարարների համար: Շատ ամոթ է, և ես երբեք չէի մտածում, որ առիթ կունենանք նման բաների մասին խոսելու»:

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ կառավարության պարտությունն ակնհայտ է, թեկուզ ցուցարարների վարքագծի առումով. «Քանի որ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չզսպեց ոստիկանությանը, ուրեմն պատահական չէր, որ նա ոստիկանությանը պահեց կառավարության վերահսկողության ներքո»:

«1,5 տարվա ընթացքում շատ չնչին բան է փոխվել ոստիկանության համակարգում, իսկ նման դրվագների մասով, ցավոք, ոչինչ չի փոխվել»,- հավելեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ ոստիկանությունում շարունակում են պաշտոնավարել բազմաթիվ հանցագործներ:

«Մենք երեկվա դեպքերի վերաբերյալ Օսիպյանից պահանջում ենք հստակ հրապարակային բացատրություն և հաշվետվություն, թե ով է այդ այլանդակությունների համար պատասխանատվության ենթարկվելու: Իսկ եթե պարզվի, որ Օսիպյանը հաշվետու է միայն վարչապետին, այդ ժամանակ լուրջ դիրքային փոփոխություններ են տեղի ունենալու հանրային ընկալումների մեջ: Այդ ժամանակ իրենց մաշկի և ուղեղի վրա կզգան, թե ինչ բան է օրենքով հալածանքը. առանց օրինազանցության հալածելու ենք՝ մինչև Օսիպյանն ինքը փախնի իր աշխատասենյակից»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում