Անվանի հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը այսուհետ կզբաղեցնի «Ուրարտու» ՖԱ-ի զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը։ Այս մասին հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը:
«Հաջողություն և բեղմնավոր աշխատանք ենք մաղթում պարոն Անդրեասյանին մեր ակումբում»,- նշված է «Ուրարտուի» հաղորդագրության մեջ։