Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Պատմության փոշին` հասարակության աչքերին

Հայաստանում այս օրերին կարելի է ասել, որ «վիլսոնյան մշակույթի օրեր» են:
Իշխանական քարոզչության բոլոր խողովակները լեցուն են Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի մասին խոսակցություններով, որի 90-ամյակն է լրանում: Այդ կապակցությամբ Վիլսոնի անունն ու վճիռը հայտնվել են Հայաստանի իշխանական և մերձիշխանական ուժերի շուրթերին և ցած չեն իջնում այնտեղից` որպես Հայաստանի դիվանագիտական գործիք, որպես Հայաստանի զինանոցի թանկարժեք պարագա:
Էյֆորիկ այդ մթնոլորտից ստացվող տպավորությունն այնպիսին է` կարծես Վիլսոնը նոր է կայացրել այդ վճիռը, և առաջիկա օրերին այն ի կատար է ածվելու: Իշխանական քարոզչությունն այս ամենին տալիս է առանձնահատուկ պաթետիզմ: Իրականում, սակայն, այս օրերի էյֆորիան ևս մեկ անգամ ընդգծում է այդ իշխանական և մերձիշխանական էյֆորիստների դատարկությունը, որոնք, ոչ մի հաջողություն և հաջողության հույս չունենալով ներկայում, ստիպված են կառչել 90-ամյա իրողություններից և ամեն գնով կյանք տալ պատմության փոշու մեջ խեղդված իրադարձություններին, որպեսզի դրանք ծառայեցվեն ներկայիս դատարկությունը լցնելու անհույս գործին:
Այսօր աշխարհն առաջնորդվում է բոլորովին այլ չափանիշներով, բոլորովին այլ նպատակներ է դնում իր առաջ, նախընտրում է կիրառել համաշխարհային մրցակցության բոլորովին այլ չափման միավորներ, որոնք արդեն ոչ միայն ներկայից են բխում, այլ գալիս են ապագայից: Իսկ Հայաստանի իշխանական վերնախավը շարունակում է համառորեն կառչած մնալ պատմության փոշուց, որով պարզապես փորձում է լցնել սեփական քաղաքացիների, հասարակության աչքերը, որպեսզի դրանք չտեսնեն գորշ ու անհեռանկար իրականությունը:
Մինչդեռ մինչ հայաստանյան իշխանական վերնախավ կոչվածը կառչած է մնում պատմությունից, ներկան ու ապագան շարունակում են թելադրել իրենց ներքին ու արտաքին մարտահրավերները, բանակում խաղաղ պայմաններում շարունակում են զոհվել հայաստանցի երիտասարդները, քաղբանտարկյալները շարունակում են մնալ բանտերում, պետությունը շարունակում է խոցելի մնալ արտաքին կառույցների և գերտերությունների առաջ, տնտեսությունը շարունակում է կախված մնալ արտաքին վարկերից ու տրանսֆերտներից, գները շարունակում են աճել, շարունակում են աճել արտագաղթն ու աղքատությունը: Սակայն ջայլամային քաղաքականությունը` որպես քաղաքական հավատամք դարձրած հայաստանյան իշխանությունների համար կարևորը քարոզչական էյֆորիան ու պաթետիզմն է, իսկ այդ ամենի պատճառ, ինչպես ասում են, միշտ կգտնվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում