Այսօր ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը Էջմիածնում իր տանը ասուլիս էր հրավիրել: Նա ասաց, որ գեներալներին պախարակում են: Լրագրողների հարցին, թե ո՞ւմ նկատի ունի՝ նա արձագանքեց. «Ո՞ւմը չէ, մեկին ցույց տաք, էդ մեկի անունը հանենք արանքից»: Նրա խոսքով՝ «Ես նոր եկել եմ, իմ տունը նստած, գրում են՝ գեներալը ճողոպրեց, գեներալը թռավ, գեներալը փախավ: Լավ, ամոթ է: Հա, սենսացիա եք անում, լավ եք անում, բայց ճիշտը պիտի գրվի»:
Հարցին՝ Մանվել Գրիգորյանը պախարակված գեներա՞լ է՝ նա պատասխանեց. «Ի՞նչ վիճակում է հիմա Մանվել Գրիգորյանը»: Թե փոխե՞լ է իր վերաբերմունքը Մանվել Գրիգորյանի նկատմամբ՝ Սեյրան Սարոյանն այսպես պատասխանեց. «Հեսա դատարանները կորոշեն, էլի, կհասկանանք: Ճիշտ է, էն վախտ էդ նամակները որ տեսանք, սաղ ազգով շոկի մեջ էինք, սաղս էմոցիաների մեջ էինք, հիմա սաղդ տենում եք: Հեսա դատարանում է գործը»: