«Խնդիրը կանխարգելելը միշտ ավելի հեշտ է, քան դրա հետևանքների դեմ պայքարելը, իսկ քանի որ մենք ունենք մնացած մի քանի հանքերի դառը փորձը, ես կարծում եմ, որ մենք չենք կարող դրա ծանր հետևանքների առաջն առնել, ուստի միակ ելքը հանքի շահագործումը թույլ չտալն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՔՈ կուսակցության անդամ Իրինա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման խնդրին:
Զերծ մնալով վարչապետ Փաշինյանի երեկվա հայտարարության մեկնաբանությունից՝ մեր զրուցակիցն ասաց. «Անձամբ ինձ համար դա հայտարարություն էր ոչ մի բանի մասին, տրվում էին ինչ-որ խոստումներ, որոնք հիմքեր չունեն: Սակայն մենք ունենք որոշակի դառը փորձ և չենք կարողանում լուծել խնդիրները, ուստի ավելի հեշտ է թույլ չտալ, որ այդ խնդիրներն առաջանան»:
Նա ընդգծեց՝ Ամուլսարը ազգային անվտանգության խնդիր է, միայն ջերմուկցիների խնդիրը չէ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: