ԱՄՆ Կոլորադո նահանգում փոթորկի ժամանակ տեղի ունեցած ներքնակների «արտագաղթը» հայտնվել է տեսանյութում: Այն հրապարակվել է ViralHog YouTube-ալիքով:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին: Տեսանյութի հեղինակի խոսքերով, տեղի բնակիչները նախատեսում էին ֆիլմի դիտումը կազմակերպել բաց երկնքի տակ, բայց նրանց ծրագրերին խանգարել է ուժեղ քամին:
Կադրերում երևում է, որ տասնյակ փչովի ներքնակներ, պտտվելով և շրջվելով, շարժվում են նույն ուղղությամբ, չնայած տերերի դրանք կանգնեցնելու ապարդյուն ջանքերին: