Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գնում է դեպի ավտորիտարիզմ. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ես բնապահպան չեմ, ուստի Ամուլսարի խնդրին ուզում եմ մոտենալ քաղաքական և բացառապես քաղաքական տեսանկյունից։ Արդյո՞ք հեղափոխական կառավարությունը իշխանություն դառնալուն պես հնարավոր ամեն ինչ արել է, որպեսզի Ամուլսարն այնուամենայնիվ հանք չդառնա։ Խորապես համոզված եմ, որ ոչինչ չի արվել, և այս գերկարևոր խնդրի ճակատագիրը թողնվել է միջազգային «Էլարդի» եզրակացության վրա՝ խիստ կասկածելի և կանխակալ ելքով։

Սա ավելի կարևոր հարց է ինձ համար, որն ավելի լուրջ հարցեր և կասկածներ է առաջացնում, քան այս պահին Ամուլսարի վերաբերյալ կայացված որոշումն է, որովհետև հենց այս որոշման որակն է մտահոգություններ առաջացնում ապագայում այս կառավարության՝ ճգնաժամեր կառավարելու կարողականության (capacity) վերաբերյալ։

Ես դեմ չեմ Ամուլսարի վերաբերյալ ամենացավոտ քաղաքական որոշման կայացմանը նույնիսկ, բայց դեմ եմ անգործության հետևանքով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կամ, որ ավելի սարսափելի է, Հովիկ Աբրահամյանի մտածողությունից չտարբերվող հիմնավորումներին։ Բայց ես մեծ խնդիր եմ տեսնում 80 տոկոս ժողովրդականություն ունեցող իշխանության՝ պատասխանատվությունից մանիպուլյատիվ ուղիներով խուսանավումներին։

Նախօրեին կայացված որոշումը և երկրում տեղի ունեցած հեղափոխությունն ու հռչակված արժեքները համադրելի և համատեղելի չեն։ Ինչի մասին էր թավշյա հեղափոխությունը, եթե ոչ՝ համակարգային կոռուպցիան մեր երկրից արմատախիլ անելու, գլխատելու և ոչնչացնելու ու մտքի։ Բազմաթիվ հիմնավոր կասկածներ կան «Լիդիանի» և նախորդ իշխանությունների միջև կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված թույլտվությունների, ներկայացված ներդրումների ուռճացված լինելու, բազմաթիվ այլ ռիսկերի վերաբերյալ…

Ինչու իշխանությունը որոշեց գնալ ամենականխատեսելի և անհեռանկարային ճանապարհով՝ իր ակտիվ անգործության պատճառով բազմաթիվ կասկածներ առաջացնելով։ Ուզում եմ հավատալ, որ կայացված որոշումը արտաքին ճնշումների արդյունք չէ, որովհետև այդտեղ էլ ռիսկերը պետք է կառավարել իմանալ, որովհետև ապագայում ավելի մեծ ճնշումներ կարող են լինել ավելի լուրջ հարցերի վերաբերյալ։

Այս պահին անհրաժեշտ է առաջ շարժվել։ Հանքը շահագործվելու է։ Պետք է դադարել քննարկել միայն Ամուլսարի խնդիրը, մենք պետք է սկսենք խոսել ավելի շատ Հայաստանում հանքարդյունաբերության ապագայի մասին առհասարակ։ Հայաստանը կարո՞ղ է առանց հանքերի տնտեսություն զարգացնել, մեզ պե՞տք են հանքերը, եթե այո, ապա՝ ինչպիսի և ինչ նպատակով։ Պատերազմի մեջ գտնվող և մարտունակ բանակ ունենալու պարտադրանքը ինչպիսի եկամուտներ է ենթադրում ստանալ հանքից և ինչպես պետք է դրանք օգտագործել։

Իշխանության՝ վերը նշված մեկուկես տարվա բացարձակ անգործությունը հիմնավոր է դարձնում այն վարկածը, որ ի սկզբանե հեղափոխական իշխանությունը որոշում ուներ հանքի շահագործումը թույլատրելու վերաբերյալ, և պատվիրված կասկածելի միջազգային փորձաքննությունը ընդամենը ժամանակ շահելու միջոց էր: Անհաջող միջոց: Իշխանությունը, հանրության հետ այս հույժ կարևոր հարցով երկխոսության, իրական երկխոսության գնալու փոխարեն, գնաց նախկինում տրորված՝ ըստ էության ստվերային ճանապարհով, ինչի արդյունքում իշխանության համար հիմք հանդիսացավ ոչ թե հանրության կարծիքը, այլ կասկածելի միջազգային փորձաքննությունը:

Արդյունքում իշխանություն-հասարակություն երկխոսությունը լռեցվեց ոստիկանական բիրտ ուժով, մահակներով, ինչն ամբողջությամբ նախկին իշխանությանը բնորոշ գործելաոճ է:
Ինչ վերաբերում է հանքարդյունաբերության գլոբալ խնդրին, ապա դա, ինչպես նշեցի, պահանջում է համալիր վերլուծություն և լայն հանրային քննարկում, որի կարողությունը փաստորեն այս իշխանությունն այլևս կորցրել է:

Ամուլսարի խնդիրը փաստորեն կատալիզատոր դարձավ այս իշխանության տրանսֆորմացիայի համար. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գնում է դեպի ավտորիտարիզմ, և այս օրերին տեղի ունեցողը դրա առաջին նախանշաններն են միայն:

https://www.facebook.com/babajanyana/photos/a.2323937550970292/2661571663873544/?type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում