Սեպտեմբերի 5-ին և 10-ին Մոնտենեգրոյի ազգային հավաքականը կխաղա Հունգարիայի (ընկերական) և Չեխիայի (Եվրո-2020, ընտրական փուլ) հավաքականների հետ:
Այդ խաղերին նախապատրաստվելու համար «Փյունիկից» Մոնտենեգրոյի հավաքական է հրավիրվել դարպասապահ Անդրիա Դրագոևիչը, հայտնում է Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Մոնտենեգրո – Հունգարիա խաղը կկայանա սեպտեմբերի 5-ին, ժամը 22:45-ին, իսկ Մոնտենեգրո – Չեխիա խաղը՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 22:45-ին: