Սիրիայի Հալեպ քաղաքի բնակչության ավելի քան 80 տոկոսն արդեն ապահովված Է ԷլեկտրաԷներգիայով, քաղաքում Էլեկտրամատակարարումը պլանավորվում Է լիովին վերականգնել մինչեւ օգոստոսի վերջը: Այդ մասին լրագրողներին պատմել Է քաղաքի Էներգետիկական ընկերության ղեկավար Մուհամադ Սոլլան:
ԷլեկտրաԷներգիայի մատակարարման վերականգումը քաղաքի իշխանությունների գերակա խնդիրն Է: Այժմ տեղի Էներգետիկներն ամենից շատ աշխատանք ունեն քաղաքի արեւելյան մասում:
«Դա Սալահադդինի շրջանն Է, պատերազմի ժամանակ այն գործնականում լիովին ավերել են: Զինյալները գողացել են ոչ միայն հաղորդալարերը, այլեւ ամբողջ սարքավորանքը: Մենք անցկացնում ենք մալուխները եւ դրանք հասցնում նոր ենթակայաններին, որոնք արդեն վերականգնված են: Երեկոյան դեմ եւս շուրջ երկու հազար ընտանիքներ կկարողանան օգտվել Էլեկտրականությունից առանց սահմանափակումների: Դե իսկ մինչեւ ամսվա վերջը մենք պլանավորում ենք լույս անցկացնել Հալեպի արեւելյան բոլոր շրջաններում»,- ասել Է Սոլլան։