«Բեքստոպի» (Brexit-ի անցումային շրջանի սկսվելուց հետո ԵՄ-ի մաքսային միության եւ Եվրոպայի միասնական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի մնալու ռեժիմի) մասին հիշատակումը չի կարող ներառվել Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմաններիվերաբերյալ համաձայնագրում: Այդ մասին, ինչպես հայտնել Է Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայությունը, վարչապետ Բորիս Ջոնսոնը գրել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին հղած նամակում։
«Առաջին հերթին մենք պարտավոր ենք համոզվելու, որ խիստ սահման չի լինի»,- գրել Է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը:
Ջոնսոնը Իռլանդիա կղզում հատուկ մաքսային ռեժիմը համարել Է «հակադեմոկրատական եւ Միացյալ Թագավորության՝ որպես պետության ինքնիշխանությանը չհամապատասխանող: «Բեքստոպն» անորոշ ժամկետով արգելափակում Է Մեծ Բրիտանիային միջազգային պայմանագրում, որը մեզ պարտավորություններով կկապի մաքսային միության հետ եւ որը նախատեսում Է միասնական շուկայի օրենսդրության զգալի մասի կիրառում Հյուսիսային Իռլանդիայում»,- նշել Է նա։