Twitter սոցցանցի աշխատակազմը շուրջ 200 հազար օգտահաշիվ է արգելափակել։ Արգելափակվել են Հոնկոնգում հակակառավարական բողոքի ակցիաների մասնակիցների էջերը։ Այս մասին ասվում է սոցցանցի մամուլի հաղորդագրությունում։
Սոցցանցում հայտարարել են իբր կոորդինացված օգտահաշիվների ցանցի մասին, որոնք Չինաստանից տեղեկատվական գործողություն են ծավալում Հոնկոնգում բողոքի ակցիաների դեմ։ Նախապես 936 օգտահաշիվ է հայտնաբերվել, իսկ ավելի ուշ՝ 200 հազար։
Դրանք բոլորն արգելափակվել են։