«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած տարեսկզբին, կառավարության որոշմամբ, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի բաժնետոմսերն անցան Հերացու անվան պետական բժշկական համալսարանին։ Մեկ տարվա ընթացքում Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը բավականին նորացել է, և ամենակարևորը՝ մեծ թվով նոր կադրեր են գնացել ինստիտուտ։
Հիմնականում այստեղ են տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոնից՝ Հանրապետական հիվանդանոցից, և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից։ Այս երկու բժշկական կենտրոններն իրենց լավագույն օրերը չեն ապրում, բժիշկներն էլ բարձր չեն վարձատրվում․ կադրերի հոսքի հիմնական պատճառը դա է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: