Լուրերն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է գնել Գրենլանդիան, բրիտանացի կատակերգու Ջոն Օլիվերին նոր կատակների տեղիք են տվել։ Այս մասին հաղորդում է The Daily Beasts-ը։
Նշվում է, որ դա տեղի է ունեցել Last Week Tonight հաղորդման եթերում։ Կատակերգուն նկատել է, որ Գրենլանդիան սառը, հեռավոր ու կիսաինքնիշխան երկիր է, ինչը հենց այն տեսակն է, որը սիրում է Թրամփը։ Իսկ էկրանին հայտնվել է ԱՄՆ նախագահի և նրա կնոջ՝ Մելանյայի լուսանկարը։ Այսպիսով հանդիսատեսի համար պարզ է դարձել, որ կղզու տվյալ նկարագրությունը վերաբերում է ԱՄՆ առաջին տիկնոջը։
Օլիվերը հավելել է, որ գնումների մասին քննարկումները հասել են այն կետին, որ Գրենլանդիայի վարչապետը հայտարարությամբ է հանդես եկել։ Նա ասել է, որ կղզին չի վաճառվում։