Friday, 19 04 2024
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ

Վստահ եմ, որ Նիկոլն իրեն հասանելիի չափով կայացրել է անկեղծ որոշում. Հրանտ Տեր-Աբրահամյան

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ճիշտն ասած, ամենից քիչ հետաքրքիրը հիմա «ողբամ զքեզ» ոճն է, վիրավորանք ու մեղադրանքներն են, որովհետև դրանց հետևանքն էլ հայտնի է: Մի երկու օր “սուր զգացողություններ”, իսկ հետո կարևոր թեմայի մոռացվելը, այդպես էլ կոնցեպտուալ մակարդակի չբրաձրանալը, ու հետո մի օր …..նորից նույնը նույն փակ շղթայով:

Կուզենայի ճիշտ հակառակի ականատեսը լինել:

Հանքարդյունաբերության թեման այսքանով ոչ միայն չպիտի սպառվի, մոռացվի, զոհ դառնա ստանդարտ ընդդիմադիր՝ “հանցավոր ռեժիմը” ոճի, այլ իր ամբողջ խորությամբ դեռ նոր պետք է դրվի, ձևակերպվի, քննարկվի, խոսացվի, ոչ միայն նեղ, այլ ավելի լայն շրջանում, հատկապես քաղաքական: Ու սա զուտ տեսական, ակադեմիական ցանկություն չէ:

Կառավարության որոշումը կանխատեսելի էր ահագին չափով (թեև ես որոշ հույսեր ունեի՝ մի 10 տոկոսի չափով):

Ինչո՞ւ էր կանխատեսելի:

Որովհետև չկա կամ թույլ է այն կոնցեպտուալ դաշտը, որի հիման վրա նման որոշումները պետք է կայացվեն: Վստահ եմ, որ Նիկոլն իրեն հասանալիի չափով կայացրել է անկեղծ որոշում, որը արդյունք չի եղել արտաքին ճնշումների, այլ հենց իր ունեցածի չափով արված որոշում է՝ վատ կամ լավ: (Ըստ իս, իհարկե, սխալ որոշում):

Մենք պետք է գիտակցենք, որ որպես հասարակություն, պետություն, ազգ շատ թույլ ենք, անպաշտպան ենք, թույլ գիտակցություն ունենք, թույլ պատկերացում ունենք աշխարհի մասին և անպատրաստ ենք նման հարցերում մեծ որոշումներ ընդունելու:

Դրա համար եմ ասում, եկեք քննարկենք ոչ թե առանձին վերցված հանքի խնդիրը, այլ հանքարդյունաբերությունը՝ համալիր:

Հարցեր դնենք, որովհետև ամեն բան սկսվում է ճիշտ հարցերից: Ցանկացած գիտելիք, ցանկացած նոր որակ սկսվում է ճիշտ հարցադրումներից:

Հարցեր դնենք առանց կաշկանդվելու ամենի մասին, ինչ համարվում է անքննելի, թեկուզ և պարզվի, վերջում, որ իրոք անքննելի է:

Մեզ պե՞տք է հանքարդյունաբերություն, և եթե այո, ապա ինչպիսի՞ ու ի՞նչ նպատակներով:

Ի՞նչ կարգի եկամուտների դեպքում ենք արդարացված համարում բնապահպանական ռիսկերը, և այդ եկամուտներն ինչպե՞ս ենք ճիշտ համարում օգտագործել:

Օրինակ, կրկնեմ այն ինչ ասել եմ՝ մենք նորմալ համարո՞ւմ ենք, որ ասենք մեր ընդերքից հանածի 100-ից, ասենք, 5 մեզ հասնի, իսկ 95-ը գնա դուրս, իսկ 10, 20, 30 և այլն: Ո՞րն է ողջամիտ սահմանը: Ո՞րն է սահմանը, որից այն կողմ գործ ունենք պարզ թալանի, ստրկության, գաղութային շահագործման հետ:

Եթե այս հարցերը դրվեն, քննարկվեն ու ստացվեն պատասխաններ, ապա հաջորդ Ամուլսարի դեպքում, կունենաք ավելի պարզ հիմք՝ որոշում ընունելու համար:

Ընդ որում՝ էս հարցերը սկզբում տանք զուտ մարդկային մակարդակում, հետո նոր հասնենք ավելի մասնագիտականի:

Որովհետև հիմքում ամենի պարզ մարդկային բանականությունն է, իսկ մասնագիտականը որոշ դեպքերում միտում ունի վերածվելու մոգության և մանիպուլյացիայի, եթե պարզ բանականությամբ ժամանակ առ ժամանակ անստուգելի է դառնում:

Մենք պետք է հարցնենք ու հասկանանք նաև, թե որքանով իրականում “վախենալու են” “քաղաքակիրթ աշխարհի” սրզբազան բոբոները՝ ներդրողները, միջազգային դատավորները, փորձագետները և մյուսները:

Դրանք անտեսելի միավորներ չեն, բայց արդյո՞ք այդքան ուժեղ են ու այդքան միանշանակ միասնական ուժ են, որքան մեզ համոզում է մեր հին հայկական հավատքը “քաղաքակիրթ աշխարհին”, “խաչակրաց զորքին” ու “Դաշանց թղթին”, Անտանտին՝ հանուն որի 1 ու կես միլիոն զոհ տվինք 1915-ին:

Մի խոսքով, հավատափոխ լինելու հարց կա……:

Անսպասելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում