Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Իշխանությունը գնում է նախկինների ողջ այլասերված ժառանգությունը կուլ տալու ճանապարհով. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

Հեղափոխված Հայաստանի նոր իշխանությունից պահանջվում էր ձևավորել այնպիսի էլիտա, որը երկրի կառավարման մեջ կսկզբնավորեր լիովին այլ պրոցես՝ հիմքում, առանցքում դնելով հանրային ունեցվածքի վերադարձ հասարակությանը:

Այստեղ իրավիճակը պետք չէ պատկերացնել պարզունակ մոտեցումներով կամ կուլակաթափության ռադիկալ դրսևորումներով: Խոսքը հանրային և պետական կյանքի ոլորտներում պաշտպանված, պետությամբ երաշխավորված արդարացի մրցակցության գաղափարի ներդրման մասին է:

Այսինքն՝ Հայաստանում առկա մի շարք սոցիալական, քաղաքական, իշխանական իրողությունների, համակարգային առանձնահատկությունների համատեքստում, հանրային և պետական ունեցվածքի վերադարձի գործում առաջնայինը ոչ թե խլված նյութականը, այլ նյութականը ստեղծելու կամ պահպանելու հնարավորությունը վերադարձնելու կարևորությունն է:

Որևէ մեկից որևէ բան խլել ու աղքատներին բաժանել, ազգայնացնել և այդ կարգի այլ գործողությունների ենթարկել պետք չէ: Պետք է հասարակությանը վերադարձնել ստեղծելու, ստեղծածը պահպանելու օրինական հնարավորությունը: Դա արդեն իսկ բավարար կլինի, որպեսզի հանրային համակեցությունը բավական արագ տեմպով վերադառնա մի իրավիճակի, երբ աստիճանաբար կսկսի վերականգնվել հանրայինի և անձնականի խախտված կամ գերխախտված բալանսը: Ընդ որում՝ ոչ միայն զուտ թվաբանական կամ վիճակագրական իմաստով, այլ նաև, այսպես ասած, աշխատանքային արդյունքի արդարացիության:

Այսինքն՝ բևեռացվածության խնդիրը այն չէ միայն, որ մի տեղ շատ-շատ է գնում՝ գնում է, մեծ հաշվով, բոլորին պատկանողը, այլ նաև այն, որ գնում է անարդարացիորեն:

Հեղափոխությունից հետո իշխանությունը ոչ թե գնում է հանրայինը հանրությանը, պետականը պետությանը վերադարձնելու, այլ խլվածը, յուրացվածը, նախկինների ողջ այլասերված ժառանգությունը կուլ տալու ճանապարհով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում