Friday, 19 04 2024
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա

Փաշինյանի որոշումը․ իշխանությունը միացրեց իր հեռացման հաշվիչը

Նիկոլ Փաշինյանն այսօր խոսեց մեկ ժամից ավելի, որի ընթացքում տարբեր փաստերով, հնում արված մեջբերումներով փորձում էր «հասունացնել» իր որոշումը։ Սակայն թերևս սա հեղափոխության առաջնորդի ամենաանօգնական ելույթն էր, ամենաընկճված խոսքը, որտեղ երևում էր հասարակության հետ գոյացող անջրպետը։

Եթե ՀՀ կառավարությունը ճնշումների պետք է ենթարկվեր, ապա Ամուլսարի շուրջ բոլորովին այլ իրադարձություններ կլինեին․ Ամուլսարի վերաբերյալ իր խոսքը եզրափակելով՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նաև այն դիտարկումներին, թե այս հարցում կառավարությունը ենթարկվել է միջազգային ճնշումների: «Եթե ճնշման էինք տրվում, ինչո՞ւ էինք սպասում, միանգամից ճնշման կտրվեինք: Հակառակը՝ ամենահատուկ ձևով կասեցվել են բոլոր այն փորձերը, որոնք այդպիսի ենթատեքստ են ունեցել»,-ասել է և նշել, որ շատ դժվար է լեգիտիմ իշխանությանը ճնշել, չի ուզում ասել՝ անհնար է, բայց այդպես է:

«Ինչպիսին է իրավիճակն այսօր, այսպիսին է. մեկ տարի առաջ առաջադրել ենք պայմաններ: Մենք պետք է մեր իսկ առաջադրած պայմանին համընթաց քայլենք, հակառակ դեպքում կստացվի, որ ՀՀ-ն անլուրջ պետություն է: Այս պահին մեր ունեցած տեղեկատվությամբ համոզված եմ 99,9 տոկոսով, մենք պետք է առաջնորդվենք այն պայմանով, որը մեկ տարի առաջ ներկայացրել ենք, որ եթե պարզվի՝ անվտանգ է Սևանի, Ջերմուկի ջրերի համար, մենք թույլ կտանք շահագործվի հանքը՝ հաշվի առնելով ներդրումները, իսկ եթե վտանգ կա, այլ ճանապարհով կգնանք: Սա հստակ մեր դիրքորոշումն է եղել, և մենք այսօր մեր պայմանը պետք է ապահովենք և բավարարենք»,-ասել է նա:

https://www.youtube.com/watch?v=tbA8vduRjFg&feature=youtu.be

Վարչապետը նորից ասել է, որ ինչպես 2018 թվականին, այնպես էլ հիմա կոչ է անում կառավարությանը հնարավորություն տալ զբաղվել այս հարցով: «Ես 2018 թվականին ասել եմ, որ, անկեղծ եմ ասում, չեմ հասկանում քաղաքացիական անհնազանդության այն գործողությունը, որ շարունակում է տեղի ունենալ Ամուլսարում, ես խնդիրներ ունեմ այդ գործողության նպատակը հասկանալու առումով, քանի որ այդ գործունեության նպատակը կարող է երկակի մեկնաբանությունների տեղիք տալ: Եվ ուրեմն մեր պետության, երկրի շահերից է, որ մեր կողմից առաջադրած լեգիտիմ պայմանը բավարարենք, այսինքն՝ հնարավորություն տանք, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի: Ես հիմա խոսում եմ այս պահի դրությամբ առկա տեղեկատվությամբ, և եթե ի հայտ կգա տեղեկատվություն, որ այս տեղեկատվությունը գլխիվայր կշրջի, ես կաշկանդված չեմ:

Ամուլսարի հարցում ներգրավված կողմերը տարբեր շահերի դաշտում են, իմ դիրքորոշումը տարբերվում է նրանով, որ որևէ շահի դաշտում չեմ, բացի Հայաստանի հավասարակշռված շահի պաշտպանումը և սպասարկումը, և այս իրավիճակում ես երաշխավորում եմ, որ կարող եմ հանդես գալ 100 տոկոսով ՀՀ շահը սպասարկու դիրքերից»,-ասել է Փաշինյանը:

Եթե վերանանք երկարաշունչ ելույթը վելուծելու գայթակղությունից, ապա մեկ նախադասությամբ պետք է արձանագրենք, որ Փաշինայնն այսօր, ըստ էության, «կանաչ լույս» վառեց Ամուլսարի հանքի շահագործման համար։

Կառավարությունն, իհարկե, նման որոշում կարող էր կայացնել․ դա հնարավոր երկու լուծումներից մեկն էր, որը միանգամայն տրամաբանական կարող էր համարվել, եթե Փաշինյանն ընտրեր ճիշտ, արդարացված մեթոդաբանություն։

Սակայն հեղափոխական կառավարությունն իրենց պահեց նախկին համակարգի նման՝ թաքնվելով խիստ կասկածելի միջազգային փորձաքննության թիկունքում, իրեն պահելով անպատասխանատու՝ ոչ հարիր հեղափոխության օրակարգին, լեգիտիմ կառավարությանը։ Փաշինյանի լեգիտիմությունը հիմնվում է հանրային վստահության վրա, սակայն նա այն ստորադասեց կասկածելի հանգամանքների, գործոնների։

Էլ ո՞ւր մնացին Ագորրան, ուղղակի դեմոկրատիան, եթե Նիկոլ Փաշինյանը որոշում կայացրեց՝ ոստիկանական պատնեշով փակվելով իր նստավայրում, անտեսեց Ջերմուկ գնալու հորդորները, Բաղրամյան փողոցում ոստիկանությունն իրեն պահեց քրեաօլիգարխիայի «մենթերի» նման՝ «ասֆալտին փռելով» այս անգամ ոչ թե հաստավիզ թիկնապահների, այլ՝ Հայաստանի հպարտ քաղաքացիներին, որոնք ակտիվ մասնակցել են հեղափոխությանն՝ թե այն օրերին, թե այսօր ծեծ ուտելով Օսիպյանի ենթակաների կողմից։

Ամենակարևորը՝ Նիկոլ Փաշինյանը որոշում կայացրեց՝ առանց նախկին համակարգին, «Լիդիանի» գործունեությանը, կոռուպցիոն պայմանավորվածություններին գնահատական տալու, հակառակ պարագայում՝ լուրջ խնդիրներ կբացահայտվեին, նաև՝ հավանական կոռուպցիոն գործարքներ, ու ոչ թե «Լիդիանը» մեր կառավարությանը, այլ Հայաստանը «Լիդիանին» քարշ կտար միջագային դատարան։

Շատ դժվար է լեգիտիմ իշխանությանը ճնշել՝ ասում է Նիկոլ Փաշինյանը։ Նա ճիշտ է, եթե կառավարությունը զգում է լեգիտիմության, առավել ևս՝ հեղափոխության ուժը։ Փաշինյանի թիմը նման զգացողություն չունի․ մեր վարչապետը Պուտինին սիրաշահելու համար առաքելություն է ուղարկում Սիրիա, ամերիկացիներին սիրաշահում է Ամուլսարով։ Էլ ո՞ւր մնացին հեղափոխությունը, Հայաստանի ինքնիշխանությունն ու սուվերենությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում