Tuesday, 23 04 2024
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել

Դավաճաններն ու հերոսները պատմության ընթացքում փոխվում են տեղերով

«Շատ բարդ իրավիճակ է ստեղծվել՝ կապված Ամուլսարի հանքի շահագործման խնդրի հետ… 88-ի շարժումը նույնպես սկսվեց բնապահպանական խնդրով»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ թեև ինքն էլ դեմ է օդի, բնության աղտոտմանը, բայց պետք է հաշվի առնել նաև աղքատ երկրի ֆենոմենը: «Մենք միայն տնտեսական կամ միայն բնապահպանական գործոնն ենք հաշվի առնում: Ես կուզենայի, որ մեր կառավարությունը այդ առումով լիներ այնքան արհեստավարժ և վստահելի, որ որոշում կայացնելու պատասխանատվությունը ստանձներ: Կառավարությունը պատասխանատու է, այս վճռի տերը Նիկոլ Փաշինյանն է, և եթե դա եղավ պարտություն, ինքն է պատասխանատու՝ իր քաղաքական համախոհների հետ, իսկ եթե հաղթանակ եղավ, հանքը շահագործվեց առանց մեծ վնաս պատճառելու, ուրեմն սա կլինի մեր պետության զարգացման փուլերից մեկը, և մենք կունենանք նաև լուրջ այլընտրանքներ հանքարդյունաբերությանը»:

Հրապարակախոսի դիտարկմամբ՝ Ամուլսարի հարցը շատ էական է, կարող է լինել նախադեպային և հնարավոր է մյուս հանքերի հետ կապված նույնպես շարժումներ առաջանան:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Ամուլսարի խնդրի վերաբերյալ հասարակությունը տարբեր կածիքներ ունի, մի մասը կողմ է հանքի շահագործմանը, մյուս մասը՝ հակառակը՝ դավաճան է համարում նրանց, ովքեր կողմ են, Վ. Մարտիրոսյանը նկատեց, որ կա նաև մի հատված, որը համեստաբար լռում է, քանի որ բավականաչափ իրազեկ չէ, որպեսզի գործընթացներին մասնակցի, որոնց թվին նաև ինքն է պատկանում: «Կուզենամ անդրադառնալ հնչերանգներին. ինքս էլ դյուրաբորբոք եմ, բայց միշտ խուսափել եմ «դավաճանություն», «դավաճաններ» տերմիններից, որովհետև պատմության ընթացքում դավաճաններն ու հերոսներն իրենց տեղերը հաճախ շատ արագ փոխում են… Ես կխնդրեի, որ բոլորս զուսպ լինենք… Կարևոր է, որ չկորցնենք այն արժեքներն ու նպատակները, որի համար տեղի ունեցավ հեղափոխությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում