ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը բարձրաձայնում է՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի N 5 դպրոցում արձանագրվել է քաղաքակա հետապնդման դեպք։ Դպրոցի գրադարանավարուհուն տնօրենը աշխատանքից հեռացնում է այն բանի համար, որ նա մասնակցել է ԼՀԿ-ի հետ հանդիպմանը։ Փոխարենը, ինչպես պնդում է պատգամավորը, այդ հաստիքն ուզում են տրամադրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանիի մորը։ Կարեն Համբարձումյանը պատգամավորից պահանջում է ներողություն խնդրել։ Գրիգորյանը հակադարձում է՝ շանտաժի լեզվով չփորձեն խոսել մեկի հետ, ով տարիներ շարունակ Սյունիքում պայքարել է կլանների դեմ։
«Աշխատանքից ազատվում է մի կին, ում որդին դիրքապահ զինվորական է, ում ամուսինը առաջին կարգի հաշմանդամ է և որոնք ապրում են վարձով»,-մեզ հետ զրույցում հավելեց Գրիգորյանը։