Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հանրապետականների հայտարարությունները՝ դեմագոգիա. փորձ է արվում թոթափել մերժվածի խարանը

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը իր հարցազրույցում ակնարկել է Սերժ Սարգսյանի հավանական ձերբակալության մասին։ «Իշխանությունն ունի մեկ` վաղուց պահված, պլանավորած, «золотой запас» մեգաձերբակալություն. դա Սերժ Սարգսյանի ձերբակալությունն է։ Իշխանության մեդիա-շեփորները վաղուց են հնչում այդ մասին: Պարզ հաշվարկը հուշում է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար»,- ասել է Մինասյանը։ Նրա հայտարարությունից հետո թեմայի շրջանակներում գրառումներ արեցին Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը և Արփինե Հովհաննիսյանը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Մարտի մեկի գործով հրապարակված ցուցմունքների համաձայն, Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, էական դերակատարություն է ունեցել, և չի բացառվում, որ քննիչները նման միջնորդություն ներկայացնելու հիմքեր ունենան։ Որոշ շրջանակների ակտիվությունը, նրա խոսքերով, պայմանավորված է նախ և առաջ կանխելու, երկրորդ՝ արդեն ապագային միտված քաղաքական դիվիդենտներ ձեռքբերելու համար։ «Հիպոթետիկ ընդունենք, որ Սերժ Սարգսյանը ձերբակալվում է, ապա նույն մուղամն են երգելու, ինչ երգեցին Քոչարյանի ժամանակ, թե սա քաղաքական հետապնդում է, անձեռնմխելիություն, վենդետա և այլն։ Եվ դրա համար օր առաջ հայտարարություններ են տարածում Նոստրադամուսի պատմուճանի ներքո»,- ասաց քաղաքագետը։

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել․ «Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը։ Ինքը նստելու խնդիր չունի։ Ինքը մշտապես եղել է այնտեղ, որտեղ պահանջել է ժողովրդի շահը՝ խրամատում, պետության ղեկին, թե զնդանում»։

Քաղաքագետի խոսքերով՝ սա քաղաքական դեմագոգիայի շարքից է, որովհետև Հայաստանում նստում են կոնկրետ բան անելու համար, առերևույթ հանցագործություն կատարելու համար։ «Այս ամենը ոչ այլ ինչ է, քան հռետորաբանություն, ընդ որում՝ բավականին դատարկ և անբովանդակ հռետորաբանություն, օդի տատանումներ են, ուրիշ ոչինչ»,- նշեց քաղաքագետը՝ բացառելով, թե հանրային որևէ աջակցություն կարող են նրանք ակնկալել․ «Նախկինում հրապարակային դաշտում ակտիվ որոշ պերսոնաժներ տեղի-անտեղի մեկնաբանություններ անելու բայղուշության մակարդակի են իջել։ Նրանք ուղղակի լուծում են իրենց ակտուալության պահպանման խնդիրը, քաղաքականության մեջ չեն ուզում լինել երիտասարդ թոշակառու, բայց կյանքը նրանց դարձրել է այդպիսին, իսկ իրենք չեն հաշտվում իրենց ճակատագրի հետ և նման հռետորաբանությամբ իրենց հոգեբանական կոմֆորտի հարցն են ուզում լուծել, բայց հանրությանը դա առանձնապես չի հուզել և չի էլ հուզելու»։

Անդրադառնալով Միքայել Մինասյանի այն դիտարկմանը, թե Հայաստանում վրեժխնդրություն է տեղի ունենում, քաղաքագետը նշեց, որ Մինասյանը օրիգինալ չէ իր այդ թեզերով, հեղափոխության հաջողության հաջորդ իսկ օրը այդ թեզերը շրջանառվում են և դրանք Միքայել Մինասյանի հեղինակային թեզերը չեն։ Ըստ նրա՝ այսպես ասելու իմաստը մեկն է՝ ՀՀԿ-ն իր վրայից դրանով փորձ է անելու թոթափել մերժվածի խարանը և դիրքավորվել որպես սովորական քաղաքական ուժ, որն իրենց մոտ չի ստացվում․ «Եթե հիշում եք, հեղափոխությունից հետո ում գործից հանում էին, ասում էին՝ վրեժխնդրություն է, պառլամենտը ցրելը վրեժխնդրություն է, ծանր հանցագործության մեջ մեղադրվողների հանցանքը վրեժխնդրություն է։ Սա որևէ մեկին չի տպավորում, Միքայել Մինասյանն էլ՝ ի շարս այդ շրջանակի, փորձում է իր ակտուալության պահպանման հարցը լուծել, բայց հասկանալի է՝ հոգեբանական կոմֆորտ ապահովելու տեսակետից, բայց ոչ ավելի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում