Ինգո Կանտորեկը՝ Գերմանիայում հայտնի «Քյոլն 50667» սերիալի աստղը, իր 48-ամյա կնոջ՝ Սյուզանի հետ Իտալիայում արձակուրդն անցկացնելուց հետո վերադառնալիս վթարի է ենթարկվել։
Վթարը տեղի է ունեցել Բադեն-Վյուրտեմբերգում։ Մեքենայի ղեկին Սյուզաննան է եղել, որը չի կարողացել կառավարել մեքենան և բախվել է հսկա բեռնատարին։ Ամուսինները զոհվել են։
Հատկանշական է, որ վթարից մի քանի օր առաջ Ինգոն համատեղ լուսանկար է հրապարակել և կանխազգացող գրառում է արել սոցցանցում։ «Դու արժանի ես մեկին, ով կօգնի իրականացնելու երազանքներդ: Նա, ով կպաշտպանի քեզ վախերից: Նա, ով հարգանքով կվերաբերվի քեզ: Մարդ, որը կդառնա քո հոգու երկրորդ կեսը՝ դեռ նոր քո կյանք մտած, քանի որ կան միմյանց համար նախատեսված հոգիներ: Շնորհակալ եմ այս ամենի համար, այս 20 տարվա ընթացքում, ինձ համար․․․»,- գրել է դերասանը։