Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայող Արայիկ Ղազարյանին:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է ԿԽՄԿ-ի Հայաստանի պատվիրակությունը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Նշենք, որ մինչ այս պահը կոմիտեի ներկայացուցիչները չէին տեսակցել հայ զինծառայողին: