Վլադիմիր Պուտինն այսօր ժամանել է Ֆորտ Բրեգանսոն՝ հանդիպելու իր ֆրանսիացի գործընկերոջ հետ: Բանակցությունների մեկնարկից առաջ մամուլի ասուլիսում Ֆրանսիայի առաջնորդը, ինչպես և սպասվում էր, հայտարարել է Ռուսաստաի հետ հարաբերությունների լիցքաթափման մասին՝ գրում է ntv.ru-ն։
«Հանդիպումն այսօր ինձ համար շատ կարևոր է, քանի որ այսօր մենք միջազգային հարաբերությունների մեջ պատմական պահ ենք ապրում»,- ասել է Մակրոնը հանդիպումից առաջ: Նա շեշտել է, որ Մոսկվայի հետ երկխոսությունից հրաժարվելը «կվանի հսկայական ուժին՝ Ռուսաստանի Դաշնությանը: Նա երես կթեքեր Եվրոպայից և ամբողջովին կշրջվեր դեպի Չինաստանը, և դա չի բխում Ֆրանսիայի, Եվրամիության շահերից»:
Ֆրանսիայի ղեկավարը հույս է հայտնել Միջին և փոքր հեռահարության հրթիռների չեղարկման պայմանագրի (IRNFT) վերաբերյալ բաց և ուղիղ երկխոսության մասին: