Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ամուլսարի ուժեղ հարվածը Փաշինյանին․ իշխանությունը՝ քաղաքական նոգդաունի մեջ

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն առնվազն երեք քննարկում է անցկացրել Ամուլսարի թեմայով։ Վարչապետը խնդիրը նախ քննարկել է պատկան մարմինների ղեկավարների հետ, ապա հանդիպել է Ջերմուկի ներկայացուցիչների ու դռնփակ ռեժիմով՝ իր կուսակից պատգամավորների հետ։

Պաշտոնապես վարչապետի դիրքորոշումը չի հնչեցվում, սակայն նրա հետ հանդիպած բնապահպանների ու պատգամավորների կցկտուր տեղեկատվությունից կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը հակված է Ամուլսարի շահագործմանը, համենայն դեպս՝ բնապահպանները խիստ հիասթափված են վարչապետի հետ հանդիպումից, իսկ պատգամավորները, գոնե անուղղակիորեն, զբաղված են հանքի լոբբինգով։

Դժվար է ասել, թե կառավարությունն ինչպիսի դիրքորոշում կորդեգրի Ամուլսարի հարցում կամ դեռ ինչքան ժամանակ կարող է պահպանել այսօրվա անորոշությունը, սակայն արդեն տեսանելի է, որ Ամուլսարը շեշտակի հարված է հասցրել Նիկոլ Փաշինյանի հեղինակությանը։

Նախ պարզվեց, որ անգամ հեղափոխության էներգետիկան ու բարձր լեգիտիմությունը չեն կարողացել Նիկոլ Փաշինյանին հակել ինքնիշխանության ու սուվերենության օրակարգի կողմը, և կառավարությունը նախկինի իներցիայով որոշումներն ընդունում է միջազգային փորձագիտական եզրակացությունների ալիբիով կամ օլիգարխիկ համակարգի տրամաբանությամբ։ Սերժ Սարգսյանի պարագայում դա նորմալ էր, որովհետև նրա իշխանությունը հիմնված էր օլիգարխիայի վրա ու լեգիտիմություն էր մուրում միջազգային հանրությունից, սակայն Նիկոլ Փաշինյանի միակ ռեսուրսը հանրային վստահությունն է, որը կարող է փոշիանալ նման գործելաոճի հետևանքով։

Երկրորդը՝ Փաշինյանը, ի զարմանս շատերի, հրաժարվեց ուղղակի ժողովրդավարության մեխանիզմներից, որոնք մեկ տարի առաջ՝ օգոստոսի 17-ի հանրահավաքում, ֆետիշացվում էին նրա կողմից որպես հեղափոխության ձեռքբերում, և գերադասեց այսպես կոչված՝ փակ, էլիտար հանդիպումները, որոնք հին համակարգի մշակույթի մի մասն էին ու միտված էին, այսպես ասած, ոչ պոպուլյար որոշումների կայացմանը։ Այնքան էլ լուրջ չէ ակնկալել, որ Ջերմուկի այսպես ասած՝ էլիտան կարող է համոզել Ամուլսարի շահագործմանն ընդդիմացող ժողովրդին։ Կամ՝ ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն նսեմացրել է խորհրդարանի քաղաքական դերակատարությունը, և լուրջ չէ ակնկալել, որ քաղաքական կշիռ չունեցող պատգամավորների ֆեյսբուքյան գրառումները կամ հարցազրույցները կարող են ազդել հանրային տրամադրությունների վրա ու դրական ֆոն ստեղծել հանքի շահագործման համար։

Այսօր նախագահական նստավայրի հարակից տարածքից ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի ԱԺ, որտեղ փորձել են ԱԺ դարպասներից ներս մտնել: Ոստիկանները, սակայն, խոչընդոտել են ակտիվիստների մուտքին, ինչի հետևանքով քաշքշուկ է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Ոստիկանները բերման են ենթարկել վեց ակտիվիստի:

Խորհրդարանի շենքը, փաստորեն, դարձյալ փակվեց քաղաքացիների առաջ, և հեղափոխության հաղթանակից ընդամենը մեկ ու կես տարի անց իշխանությանն ու հասարակությանը դարձյալ բաժանում է ոստիկանական պատը։ Ինչ մնում է ոստիկանությանը, ապա նրա ձեռագիրն աստիճանաբար նմանվում է նախահեղափոխական շրջանի վարքագծին, երբ կամայականությունն ու ուժի անհամաչափ կիրառումը դառնում էին օրինաչափություն՝ իշխանության գործողությունները դուրս դնելով լեգիտիմության դաշտից։

Սակայն այսօրվա իրադարձությունների խորքում կա նաև դրական մի միտում։ Ամուլսարը դառնալու է իշխանության խոշոր ֆիլտրման առիթ, ինչի հետևանքով նրանից հեռանալու են առավել կրեատիվ ու նախաձեռնողական մարդիկ։ Այս ամենը հիմք է ստեղծում, որ Հայաստանում վերջապես կարող է ձևավորվել դեմոկրատական այլընտրանքը, ինչը հնարավոր կդարձնի նաև իշխանության լեգալ փոփոխությունը, երբ հեղափոխության թիմի ֆիասկոն ամբողջական դառնա։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում