Վլադիմիր Զելենսկին շեշտել է, որ Ուկրաինան և Իսրայելը երկարամյա, սերտ պատմական կապեր ունեն:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իսրայելին կոչ է արել Հոլոդոմորը որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն ճանաչել:
Ըստ UNIAN-ի թղթակիցի, այդ մասին նա ասել է Կիևում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ուկրաինան և Իսրայելը երկարամյա, սերտ պատմական կապեր ունեն: Մեր ժողովուրդները համատեղ վերապրել են պատմության բոլոր ողբերգությունները՝ Հոլոդոմորը և Հոլոքոստը, Երկրորդ աշխարհամարտը, խորհրդային տոտալիտար ռեժիմը»,- ասել է նա: «Ես դիմել եմ իսրայելական կողմին` Հոլոդոմորը որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն ճանաչելու կոչով»,- հավելել է նախագահը:
Անցած տարվա հոկտեմբերին ԱՄՆ սենատը միաձայն երկկուսակցական բանաձև է ընդունել, որը դարձել է պատմության մեջ ԱՄՆ կոնգրեսի առաջին իրավական ակտը, որտեղ 1932-1933 թթ. Հոլոդոմորը որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն է ճանաչվում: