Լուրեր
Եթե ժողովուրդն ասում է «ոչ», ուրեմն Ամուլսարը չպետք է շահագործվի․ Նաիրա Զոհրաբյան
  • 16:29
  • 2019-08-19
  • Դիտումներ՝ *

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը շտապ քննարկում է հրավիրել Ամուլսարի հարցով, որի արդյունքները պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց խորհրդարանի շենքի մոտ հավաքվածներին: «Ասվում է, որ Հայաստանում իշխանությունը ժողովուրդն է: Ուրեմն՝ փոխանցում են ԲՀԿ-ի հստակ դիրքորոշումը. քանի դեռ ժողովուրդն ասում է՝ «ոչ», հանքը չպիտի շահագործվի: Ժողովրդի կարծիքը պիտի հաշվի առնվի, այստեղ երկու կարծիք լինել չի կարող»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

  • Դիտումներ՝ *