Զբոսաշրջիկները վայր են ընկել պատշգամբից Ֆրանսիայում՝ հասարակության առաջ սեքսով զբաղվելու ընթացքում, հայտնում է Daily Mail-ը:
30-ամյա բրիտանացի ճանապարհորդը և նրա 28-ամյա կանադացի ուղեկցուհին Նիցցայում, ականատեսների խոսքով, կրքոտ սեքսով են զբաղվել իրենց համարի պատշգամբում և կորցնելով հավասարակշռությունն ընկել են ցած:
Վկաներն անմիջապես շտապօգնություն են կանչել և զբոսաշրջիկներին տեղափոխել են տեղի Hopital Pasteur հիվանդանոց: Նշվում է, որ տղամարդուն ուղարկվել են վերակենդանացման բաժանմունք, իսկ նրա ընկերուհին միայն փոքր վնասվածքներ է ստացել: Ենթադրաբար, բրիտանացին մեղմել է նրա անկումը:
Ոստիկանությունը հետաքննում է դեպքի հանգամանքները: Իրավապահները ստուգում են, թե արդյոք կատարվածը թմրանյութերի և ալկոհոլի օգտագործման արդյունք չէ: