Ակտիվիստ Աննա Շահնազարյանը, որը Բաղրամյան 26-ում մասնակցում էր ՀՀ վարչապետի հետ Ամուլսարի հարցով ընթացող քննարկմանը, հանդիպման կեսից դուրս է եկել սրահից:
Լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Վարչապետը երեսուն րոպե ներկայացնում էր գործընթացը, ներկայացնում էր, որ կառավարությունը փորձ է արել իրավիճակը ճշտելու, սակայն զեկույցը ու փաստերը շուռ տված ներկայացրել է իբր եզրակացություն Քննչական կոմիտեի կողմից, որն իբր ապացուցում է, որ ռիսկերը կառավարելի են, շրջակա միջավայրի, Ջերմուկի վրա ազդեցություն չկա, բայց իրականում ճիշտ հակառակն է գրված»: