Սիրիայի ռազմաօդային ուժերը գրոհել են թուրքական ուղեկցորդ պահակախմբին Իդլիբ նահանգում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:
Նշվում է, որ զորքերը Խան-Շեյխունի շրջանում տեղաշարժ են իրականացրել դիտորդական կետերի միջև՝ դեէսկալացիոն գոտու վերահսկողության համար:
Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Ավելի վաղ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ թուրքական զրահատեխնիկայի փոխադրողները խախտել են սահմանը և մտել Սարակիբ: