Հանդիպումը կարճ տևեց, վարչապետը շտապում էր՝ հանդիպումներ ուներ։ Խոստացավ, որ կհանդիպենք Ջերմուկում։ Բաղրամյան 26-ում Ամուլսարի շահագործման վերաբերյալ հանդիպում-քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը։
Վերջինս ասաց, որ հստակ որևէ բան չի նշվել՝ շահագործում լինելու է, թե ոչ։ Ինչ վերաբերում է ջերմուկցիներին, ապա նրանք չեն ցանկանում, որ այն աշխատի. «Որպես համայնքի ղեկավար կողմ եմ իմ բնակիչներին։ Ծնվել եմ Ջերմուկ առողջարանային քաղաքում, ծնողներս աշխատել են առողջարանում։ Անհասկանալի է հանքարդյունաբերությունն առողջարանային քաղաքի հետ համատեղելը»,- ասաց Վարդան Հովհաննիսյանը։
Աղբյուր` Փաստինֆո