Friday, 19 04 2024
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը

Բացառել չեմ կարող, որ Սաշիկ Սարգսյանի հովանավորչությունը եղել է «Սեքյուրիթի դրիմ»-ում. ինչպես է ընկերությունը խաբել ՃՈ-ին

Նախօրեին հայտնի դարձավ, որ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊ ընկերության հիմնադրի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Երեք անձ արդեն կալանավորված է, այդ թվում՝ հիմնադիրներից մեկը։ Մասնավորապես, Ալեքսան Զաքարյանին ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի մասով:

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ամիսներ առաջ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը ցուցմունք էր տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանությունից ամսական ստացված 70 միլիոն դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից: Արամ Ղլեչյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հարցաքննության ժամանակ ներկայացրել է օբյեկտիվ իրականությունը։ «Իհարկե, ցավում եմ, որ պարոնայք Զաքարյանները չտրվեցին բազմաթիվ հորդորներին և հետ չկանգնեցին հանցավոր ճանապարհից։ Ես իրենց բազմիցս եմ զգուշացրել՝ նոր Հայաստանում վեր կանգնել հանցավոր մեխանիզմներից։ Իսկ այդ մեխանիզմները գործում էին մինչև վերջերս։

Բանն այն է, որ հիմնադիրները՝ Գուրգեն և Ալեքսանդր Սարգսյանները, որոնք նաև «Էլիպս» ընկերության հիմնադիրներն են, «Էլիպս» ընկերության միջոցով ծառայություններ են մատուցել «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը, որն ուղղված է ճանապարհային երթևեկության համակարգի շահագործմանը, բայց փաստացի «Էլիպս» ընկերությունը չի մատուցում այն ծավալով ծառայություններ, որոնք, որ արտացոլված են ընդունման-հանձնման ակտերում։ Ես էլ, հետևաբար, հրաժարվել եմ հաստատել այդ ակտերը, որոնցով Ճանապարհային ոստիկանությունից, «Սեքյուրիթի դրիմ»-ի միջոցով, «Էլիպս» ընկերության համար ամսական 70 միլիոնները վերցնել, որովհետև ունեմ ձևավորված կայուն համոզմունք, որ այդ ծառայությունները չեն մատուցվում, և դա կեղծիք է։ Ծառայությունները չնչին են, բայց ներկայացվում է 70 միլիոն դրամի կատարողական»,- ասաց Ղլեչյանը՝ հավելելով, որ իր պաշտոնավարման ժամանակ ինքը հրաժարվել է կազմել այդ ակտերը, բայց իր պաշտոնանկությունից հետո հաջորդ տնօրենը ակտեր է կազմել և ստացել է այս ամիսների գումարները։

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության արդեն նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը, բացի ցուցմունքից, նաև դիմել է դատարան և վիճարկում է ընկերության սեփականատերերի կողմից իրեն աշխատանքից հեռացնելու որոշումը։ Ղլեչյանն այս տարվա ապրիլ ամսին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել էր, որ իր հետ կապված խնդիրներն առաջացել են այն բանից հետո, երբ ինքը հրաժարվել է մասնակից դառնալ ընկերության հիմնադիրների կողմից իրականացվող հանցագործությանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է տևական ժամանակ հնարավոր եղել ոստիկանությունից հսկայական գումարներ վերցնել և մասնավոր ընկերությանը տալ չմատուցած ծառայությունների համար, Ղլեչյանը պատասխանեց, որ այս դեպքում ոստիկանությունը տուժող կողմ է, ՃՈ-ն անտեղյակ է եղել, քանի որ ընկերության հիմնադիրները, նախկին սեփականատերերը կեղծ հաշվարկային փաստաթղթեր են ներկայացրել։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի ֆակտորին և պատասխանելով հարցին, թե արդյոք Սաշիկ Սարգսյանը որևէ կապ ունի «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հետ, Ղլեչյանը պատասխանեց. «Հայտնի է, որ առանց կրակ ծուխ չի լինում։ Եթե նման խոսակցություններ կան, նշանակում է, որ մարդիկ ինչ-որ տեղեկություններ ունեն այդ մասին։ Բացառել չեմ կարող, որ Սաշիկ Սարգսյանի հովանավորչությունը եղել է «Սեքյուրիթի դրիմ»-ի մասով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում