Friday, 19 04 2024
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը

Ո՞րն է ելքը. Արմեն Սարգսյանը կարող է փոխել իրավիճակը

Փաշինյանն անընդհատ խոսում էր փաստերի մասին, որևէ ռացիոնալ, տրամաբանված մտահանգում ես չտեսա, ես տեսա միայն միմյանց կողքի շարված մանիպուլյացիոն նախադասություններ, որոնցով իրավիճակը այլ կերպ էր ներկայացվում. լրագրողների հետ զրույցում վարչապետ Փաշինյանի հետ ընթացող հանդիպումն այսպես է որակել հանդիպմանը մասնակցած բնապահպան Աննա Շահնազարյանը:

Վերջինս նշել է, որ բոյկոտել է վարչապետի հետ հանդիպումն ու դուրս եկել, քանի որ հանդիպումն արդյունավետ չի համարում: Այլ խոսքով՝ Փաշինյանը հասկացրել է, որ ռիսկեր չկան, հետևաբար կողմ է հանքի շահագործմանը։

Այսօր կեսօրից Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենում Ջերմուկի ներկայացուցիչների հետ, զուգահեռաբար նախագահական նստավայրի դիմաց, որտեղ տեղի է ունենում Փաշինյանի հանդիպումը, բողոքի ցույց են կազմակերպել Ջերմուկից ավտոերթով Երևան ժամանած ակտիվիստները։

Իրավիճակն իրապես փակուղային է, ու հազիվ թե Ամուլսարի շուրջ առաջացած ճգնաժամը հնարավոր լինի հաղթահարել մեկ խորհրդակցության կամ մեկքայլանոց գործողությունների հետևանքով։ Խնդիրը չափազանց բարդ ու բազմաշերտ է, ու որոշումները պետք է կայացվեն ոչ թե իրավիճակի թելադրանքով, այլ հայեցակարգային պատկերացումների հարթության վրա։ Կրկնում եմ՝ միանշանակ լուծումներ գոյություն չունեն, ու անհրաժեշտ է ժամանակ ու նաև՝ բոլոր գործոնների համադրում, որպեսզի կայացված որոշումները լինեն ռացիոնալ ու չվտանգեն Հայաստանի ինքնիշխանությունն ու սուվերենությունը։

Օրինակ՝ ակնհայտ է, որ եթե համապարփակ իրավաքաղաքական գնահատական տրվի նախկին համակարգի գործունեությանը, ապա դա անխուսափելիորեն ազդելու է նաև «Լիդիանի» վրա, որն, անշուշտ, հանքի շահագործման իրավունքը ստացել է կոռուպցիոն գործարքների, այնպիսի պայմանավորվածությունների հետևանքով, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը կարող է չեղարկել գործարքն առհասարակ՝ դրա համար ունենալով բոլոր քաղաքական, իրավական հիմքերը։

Մյուս կողմից՝ եթե Հայաստանի իշխանությունը մերժում է հանքերի շահագործման այսօրվա մոտեցումը, որն իրապես ուղղված է երկրի ինքնիշխանության դեմ, ապա ինչո՞ւ են գործում Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը կամ խոսվում Ալավերդու, Թեղուտի գործարկման մասին։ Հանքերի հարցում երկակի ստանդարտներն ու չափանիշները չեն կարող ընկալվել միջազգային հանրության կողմից. միայն Ամուլսարի թիրախավորումը կարող է կասկածներ ծնել, որ բնապահպանական պայքարի քողի տակ իրականում կամպանիա է տարվում ամերիկյան, ըստ էության, միակ խոշոր ներդրման դեմ։

Սակայն կարող ենք բերել այլ արգումենտներ ևս։ Օրինակ՝ իշխանությունն արդարացված ու հետևողական պայքար է տանում Իջևանի ծառահատումների դեմ՝ դա մոտիվացնելով էկոհամակարգը պաշտպանելու անհրաժեշտությամբ։ Սակայն նույն իշխանության ներկայացուցիչները էկոհամակարգի մասին մոռանում են Ամուլսարի դեպքում, երբ հանքի շահագործումը ուղղակիորեն հարվածելու է ինստիտուցիոնալ առումով կայացած ու ինֆրաստրուկտուրաներ ունեցող առողջարանային Ջերմուկին։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է իշխանությունը իրականություն դարձնելու 2050-ին տարեկան 15 միլիոն տուրիստ հյուրընկալելու խոստումը, եթե վտանգում է Ջերմուկի, գուց նաև Սևանի էկոհամակարգը։

Մյուս կողմից՝ խնդրի միայն էկոլոգիական բաղադրիչի մասին խոսողներն անտեսում են Հայաստանի միջազգային պարտավորությունները, վարկային պարտավորությունները ու ի վերջո՝ չեն նշում, թե ինչպես պետք է լցվի բյուջեն կամ զարգանա Հայաստանի տնտեսությունը, եթե Ամուլսարը չշահագործվի՝ փաստացի վտանգելով ներդրումային մյուս ծրագրերը։ Այլ խոսքով՝ չի ձևակերպվում տնտեսության զարգացման այլընտրանքային տեսլականը։ Կարո՞ղ է Հայաստանը կրկնել ճապոնական ֆենոմենը, երբ երկիրն ունի աննախադեպ տնտեսական զարգացում՝ առանց բնական ռեսուրսների։

Ամուլսարի պատմության մեջ շահարկվում է նաև նախագահ Արմեն Սարգսյանի թեման։ Մի կողմից՝ գոյություն ունի 2013թ.-ի մի փաստաթուղթ, որից պարզ է դառնում, որ Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Գեոթիմ» ընկերության մայրական կառույց Lydian International-ը հայտարարել է Արմեն Սարգսյանի՝ ընկերության տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին, մյուս կողմից՝ նախագահը բազմիցս հավաստիացրել է, որ սկզբնական փուլում իր միջոցով ներդրողներ են հայտնվել նախագծում, բայց երբ պարզ է դարձել, որ հանքի շահագործումը բնապահպանական տեսանկյունից խնդրահարույց է, նրանց բոլորին անձամբ է տեղեկացրել այդ մասին, ու մինչև վերջին ներդրողը դուրս են եկել նախագծից:

Այնուամենայնիվ, վստահ ենք, որ Արմեն Սարգսյանը կարող է օգտագործել իր մեծ հեղինակությունն ու ազդել «Լիդիանի» ղեկավարության վրա՝ ստեղծված ճգնաժամը հաղթահարելուն իր նպաստը բերելու համար։ Այլ խոսքով՝ կարծում ենք, որ Սարգսյանը պետք է հետամուտ լինի Հայաստանի ինքնիշխանությունն ու սուվերենությունը պաշտպանելու գործին, ու այս հարթության վրա նա ունի բավարար միջազգային հեղինակություն և ազդեցություն «Լիդիանի» վրա։ Խոսքը հանքը շահագործել կամ չշահագործելու պարզունակ դիլեմայի մասին չէ, ժամանակ է պետք՝ հանքարդյունաբերության խնդրին ու մասնավորապես Ամուլսարի հարցին ավելի համակողմանի լուծում տալու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում