Բաղրամյան 26-ում ավարտվեց Նիկոլ Փաշինյանի և կառավարության անդամների հետ Ամուլսարի հարցով հանդիպում-քննարումը։ Հանդիպումից անմիջապես հետո բնապահպանները, դուրս գալով Բաղրամյանի 26-ից, հայտարարեցին, որ վարչապետը թույլ է տվել շահագործել Ամուլսարը։
«Մարդիկ ասում են՝ չունենք հիմնավորում, որով կարող ենք լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել, մինչդեռ մեր փաստաբանը մեկ տարուց ավել այդ հիմքը ցույց է տալիս»,-ասաց բնապահպաններից մեկը։
Վերջինս հայտարարեց, որ ՀՔԾ-ն պետք է ստուգի ՔԿ քննիչներին. «Այս քննիչները կոռումպացված են և դուրս են եկել իրենց լիազորություններից»։