Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Ռեկորդ ռեկորդի հետևից. Քանի միլիոն եվրո են վաստակել հայկական թիմերը

Եվրագավաթների 2019/2020 թթ. խաղարկությունում հայկական ակումբները ռեկորդ ռեկորդի հետևից են գրանցում: Այս պահին մեր թիմերն արդեն իսկ տարել են 9 հաղթանակ, ինչը բացառիկ արդյունք է:

«Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի խաղարկությունում Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին Երևանում 2:1 հաշվով հաղթելուց հետո ևս երեք հաղթանակ գրանցեց Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում՝ 2:0 և 2:1 հաշվով առավելության հասնելով Ջիբրալթարի «Լինկոլնի» և երրորդ փուլում 2:1 հաշվով՝ Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» նկատմամբ: Երևանի «Ալաշկերտը» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում 3:1 և 3:0 հաշվով առավելության հասավ «Մակեդոնիայի» նկատմամբ, իսկ երկրորդ փուլում պատասխան խաղում 3:2 հաշվով հաղթեց ռումինական «Ստյաուային»: Եվ վերջապես, «Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում մրցակցի հարկի տակ մակեդոնական «Շկուպիին» 2:1 հաշվով հաղթելուց հետո որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում նույն հաշվով առավելության հասավ չեխական «Յաբլոնեցի» նկատմամբ:

«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի փլեյ-օֆում է և մրցելու է Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ: Հետևաբար ունենք իրական հնարավորություն ռեկորդը թարմացնելու: Նշենք, որ մինչ այս մեր թիմերին եվրագավաթներում հաջողվել էր տանել առավելագույնը 6 հաղթանակ: Անցյալ տարի հայկական երկու ակումբներին՝ «Ալաշկերտին» և «Փյունիկին», հաջողվեց դուրս գալ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ, ինչը ևս պատմական ցուցանիշ էր:

Գրանցված արդյունքները վառ ապացույցն են նրա, որ մեր ակումբային ֆուտբոլը հաստատուն քայլերով զարգացում է ապրում: Տարիներ առաջ մեզ համար որակավորման մեկ փուլ անցնելն արդեն իսկ հաջողություն էր որակվում, իսկ այսօր մեզ ընդամենը մեկ քայլ է բաժանում հեղինակավոր մրցաշարերի խմբային փուլում ներկայացուցիչ ունենալուց: Ուժեղ առաջնությունը և ուժեղ ակումբները ուժեղ հավաքականներ ունենալու գլխավոր նախապայմաններից են: Գալիք մրցաշրջանի մեկնարկին մեր երկրում ակումբային ֆուտբոլի մակարդակով իրական բում արձանագրվեց: Ստեղծվեցին բազմաթիվ նոր թիմեր, ինչը էապես կմեծացնի հետաքրքրությունը ներքին առաջնությունների նկատմամբ:

Նշենք նաև, որ մեր թիմերի առաջընթացի մասին խոսում են ոչ միայն գրանցված արդյունքները, այլև խաղի որակը: Այսօր «Փյունիկը» առավելության է հասնում չեխական ուժեղագույն ակումբներից մեկի նկատմամբ: Հայաստանի չեմպիոնը պարտության է մատնում Շվեդիայի չեմպիոնին, տպավորիչ հաղթանակի հասնում սկզբունքային մրցակից Վրաստանի չեմպիոնի դեմ դիմակայությունում:

Կարծում ենք՝ բոլորի համար պարզ է, որ մեր ֆուտբոլն ունեցել է և ունի մեծ պոտենցիալ, որը հայտնի պատճառով չի օգտագործվել: Ընդամենը երկու տարի առաջ ունեինք 6-թիմանոց առաջնություն, որոնցից 4-ը մասնակցում էին եվրագավաթների խաղարկություններին: Այսինքն՝ ակումբներից մեծ ջանքեր չէին պահանջվում Եվրոպա դուրս գալու համար, ինչը ակումբային ֆուտբոլի լճացման գլխավոր պատճառն էր: Մեկնարկած առաջնությունում արդեն 10 թիմ է պայքարում եվրագավաթներին մասնակցելու 4 ուղեգրերի համար: Եվրագավաթներում տարած հաղթանակները բարձրացնում են մեր ակումբային ֆուտբոլի վարկանիշը: Այսինքն՝ հաջորդ տարի վիճակահանության ժամանակ մեր թիմերը կարող են հայտնվել ավելի ուժեղ զամբյուղներում և մրցել համեմատաբար ավելի թույլ մրցակիցների հետ:

Անդրադառնանք նաև գրանցված հաջողությունների ֆինանսական կողմին: Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆում հայտնվելու համար «Արարատ-Արմենիան» ՈՒԵՖԱ-ի կողմից կստանա 1 միլիոն 380 հազար եվրո: Բնական է, որ այս թիվը էապես կավելանա, եթե մեր չեմպիոնին հաջողվի հայտնվել մրցաշարի խմբային փուլում: Արդեն իսկ կարելի է փաստել, որ «Արարատ-Արմենիան» զգալիորեն բարելավել է ֆինանսական վիճակը և ունի հնարավորություն էլ ավելի լուրջ գումարներ վաստակելու: «Փյունիկը», որը հայտնվել էր Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, ՈՒԵՖԱ-ից կստանա 780 հազար եվրո: Սա ևս կարելի է լուրջ գումար համարել հայկական ակումբի համար: Եվրոպա լիգայի խաղարկությունում որակավորման առաջին փուլը հաղթահարած «Ալաշկերտն» էլ ստանալու է կես միլիոն եվրո: Այս մրցաշարի առաջին փուլին մասնակցած «Բանանցը», որը վերանվանվել է «Ուրարտու», կստանա 240 հազար եվրո: «Ուրարտուն» թերևս միակ թիմն է, որը կրկին հիասթափեցրեց՝ երկու հանդիպումների արդյունքում 8:0 հաշով զիջելով սերբական «Չուկարիչկիին»: Այս պահին մեր ակումբները ընդհանուր առմամբ վաստակել են 2 միլիոն 900 եվրո, ինչը ևս բացառիկ արդյունք է:

Նշենք նաև, որ թիմերի առաջընթացին զուգահեռ որակական աճ են գրանցում նաև մեր ֆուտբոլիստները, որոնք ազգային հավաքականի թեկնածուներ են: Խոսքը վերաբերում է հատկապես «Փյունիկում», «Ալաշկերտում» և «Արարատ-Արմենիայում» ելույթ ունեցող խաղացողներին: Վստահաբար կարելի է ասել, որ Էրիկ Վարդանյանը, Արմեն Մանուչարյանը, Պետրոս Ավետիսյանը, Արթուր Միրանյանը պատրաստ են օգնել նաև Հայաստանի ազգային հավաքականին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում