Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ամուլսարի փակ ճանապարհների հետևում բնապահպանական խնդիր չկա, ուրիշ շահեր են․ բաց նամակ

Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչները հետևյալ բաց նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Մեծարգո Պարոն Վարչապետ,

Մեկ տարուց ավելի է, ինչ մենք՝ Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներս, Ամուլսարի շուրջ տիրող ապօրինության զոհ ենք: Մի խումբ մարդիկ արդեն մեկ տարուց ավելի հանդես են գալիս համայնքների անունից՝ Լիդիանին դուրս մղելու իրենց ցանկությունը ներկայացնելով որպես ողջ համայնքի ցանկություն: Ցանկացած մարդ ունի կարծիք ունենալու իրավունք: Բայց հավասար իրավունքների երկրում, մարդկանց մի խումբն իրավունք չունի օրենքը շրջանցելով, ագրեսիայով ու համայնքը ահաբեկելու ճանապարհով հասնել իր նպատակներին՝ ոտնահարելով մյուսների իրավունքները:

Տարիներ շարունակ տարբեր շահեր հետապնդող մարդիկ տարածել են պատմություններ Ամուլսարի «վտանգների» մասին: Մեզանից շատերը որս՝ Ամուլսարի շինարարության վրա աշխատելով, որս՝ մասնագետների հետ խոսելով՝ որս համացանցը ուսումնասիրելով համոզվել ենք, որ Լիդիանը կառուցում է ամենաորակյալ ու ամենաանվտանգ հանքը Հայաստանում: Չնայած դրան, այս մարդիկ արդեն մեկ տարի զրկել են մեզ՝ օրենքով գործող ընկերությունում աշխատելու, կամ Ամուլսարի շնորհիվ մեր փոքր բիզնեսը զարգացնելու ու արժանապատիվ ապրելու հնարավորությունից: Այս ընթացքում մեր տեսակետը արտահայտելու, Ամուլսարի հանքին կողմ խոսելու ցանկացած փորձ հանդիպել է ճանապարհները փակողների և նրանց հովանավորների փոքրաթիվ, բայց լծակներ ունեցող խմբի կողմից տարբեր ճնշումների: Իսկական վախի մթնոլորտը Ջերմուկում և Գնդեվազում հենց այս ամիսներին է եղել:

Կառավարությունը, ինչպես և խոստացել էր, իրականացրեց Ամուլսարի նոր փորձաքննությունը, որը հաստատեց մեր այն համոզմունքը, որ մեր հողին ու ջրին ոչինչ չի սպառնում: Բայց ճանապարհները փակողների փոքրաթիվ խումբը շարունակում է համայնքի անունից հանդես գալով իրականում պաշտպանել ինչ-ինչ խմբերի շահեր, բացարձակ չկարևորելով բնապահպանական դրական փորձաքննությունը: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ամուլսարի փակ ճանապարհների հետևում ոչ մի բնապահպանական խնդիր չկա և ուրիշ շահեր են խառնված:

Պարոն Վարչապետ,

Մեր համայնքները հայտնվել են ամենածանր սոցիալական վիճակում, կան հարյուրավոր արտագաղթածներ: Մենք չունենք մեր ընտանիքները կերակրելու միջոցներ, մինչդեռ այս ընթացքում Ամուլսարի ճանապարհները փակողները խնդիր չունեն իրենց ընտանիքի ծախսը հոգալու հարցում: Ինչպե՞ս է սա հնարավոր իրավական երկրում:

Ժամանակն է վերջ տալ մի խումբ մարդկանց կողմից իրականացվող ապօրինությանը: Նրանք չեն ներկայացնում ու երբեք չեն ներկայացրել համայնքի տեսակետը: Դրա լավագույն ապացույցը նրանց կողմից կազմակերպող հանրահավաքներն են, որոնց լավագույն դեպքում մի քանի տասնյակ մարդ է մասնակցում: Մենք ենք համայնքը և մեր իրավունքները չպետք է ստորադասվեն ավելի բարձր գոռացող մարդկանց խմբի շահերին: Ամեն ինչ պետք է լուծվի օրենքով և մեր համայնքներում արդեն մեկ տարի ձգվող այս ամենաթողության մթնոլորտը պետք է օր առաջ վերանա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում