Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը

Փաշինյանը պետք է լուծում գտնի. վաղն ուշ է լինելու

ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին Հայաստանին չհանձնելը Հայաստանի և Ռուսաստանի միջև շատ լուրջ քաղաքական ճգնաժամի հետևանք է։ Համենայնդեպս, այն հանգամանքը, որ Հայաստանի հանդեպ նման վերաբերմունք է ցուցաբերել մեր երկրի ռազմավարական թիվ մեկ դաշնակիցը համարվող պետությունը, ի թիվս այլ գործոնների, վկայում է այն մասին, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը ձախողված են, ընդ որում՝ գրեթե բոլոր ուղղություններով։

Հեղափոխության արդյունքները արտաքին քաղաքականության մեջ չեն կապիտալիզացվել, ու դա ընդունում են նույնիսկ իշխանության ներկայացուցիչները։ Խոսքը տվյալ պարագայում ոչ թե մանր ձախողումների կամ առանձին դրվագների, այլ կոնցեպտուալ խնդիրների մասին է։

Նախ՝ սկզբունքորեն մեխանիկական ընկալվեց այն թեզը, որ հեղափոխությունն արտաքին քաղաքականության շրջադարձ չի ենթադրում։

Նիկոլ Փաշինյանի այս թեզը ի սկզբանե սխալ էր՝ բովանդակային առումով, որովհետև ժամանակակից աշխարհում չկա մեխանիկական սահման արտաքին և ներքին քաղաքականությունների միջև, ավելին՝ դրանք դիտարկվում են միասնական տրամաբանության մեջ։ Սակայն եթե ընդունենք անգամ, որ Փաշինյանը նկատի ուներ այն հանգամանքը, որ չի վերանայվելու արտաքին քաղաքականության վեկտորը, ապա ստիպված ենք արձանագրել՝ անցած մեկուկես տարվա ընթացքում փոփոխության չի ենթարկվել նույնիսկ արտաքին քաղաքականության փիլիսոփայությունը, ինչի հետևանքով ոչ միայն չի հաղթահարվել Հայաստանի արտաքին քաղաքականության միակողմանի կախվածությունը Մոսկվայից, այլ նաև հայ-ռուսական հարաբերություններում առաջացել է ինստիտուցիոնալ խոր ճգնաժամ։ Միհրան Պողոսյանի դրվագը դրա ընդամենը լոկալ դրսևորումներից մեկն է։

Երբ «Առաջին լրատվական»-ում փաստարկված հրապարակումներ են լինում այն մասին, որ այսօրվա ԱԳՆ-ն, դիվանագիտական կորպուսը չեն կարող սպասարկել հեղափոխության օրակարգը, Նիկոլ Փաշինյանի հավակնոտ ծրագրերը, արտաքին քաղաքական գերատեսչությունից անմիջապես արձագանքում են արհամարհական, անգամ թունավոր շեշտադրումներով, ասվածի բովանդակությունը թողած՝ տրվում են դետալային պարզաբանումներին, անպտուղ վիճակագրությանը։

Քաջածանոթ ենք, թե ինչով է զբաղված եղել մեր դիվանագիտական կորպուսի մեծամասնությունը քրեաօլիգարխիայի իշխանության քսան տարիներին։ Նրանցից շատերն արտերկրում լծված էին Մարտի 1-ի արյունոտ խրախճանքը լեգիտիմացնելու գործին, մինչ այդ «կրծքով» պաշտպանել են «Ա1+» հեռուստաընկերության փակումը, կեղծված ընտրությունները, քաղաքական հետապնդումները, սպանությունները։

Դիվանագետներն այսպես են վարվել ոչ թե այն պատճառով, որ պրոֆեսիոնալներ են, այլ որովհետև կոմֆորմիզմը նրանց հարմար է եղել, ու նրանք բոլոր հնարավոր միջոցներով փորձել են հաճոյանալ քրեաօլիգարխիային, անգամ ինտեգրվել այդ արատավոր համակարգին։

Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից տարբերվող դիրքորոշումներ չունեցող դիվանագետները, որոնք այսօր մեծամասնություն են ԱԳՆ-ում, չեն կարող սպասարկել նոր Հայաստանի հավակնոտ օրակարգը։ Սա աքսիոմ է, եթե նույնիսկ այդ դիվանագետներն ունեն պրոֆեսիոնալ հատկանիշներ՝ չնայած իրեն հարգող պրոֆեսիոնալը չէր կարող կուրորեն ու ջանասիրաբար կատարել քրեաօլիգարխիայի ու նրա առաջին դեմքերի հակապետական ցուցումները։

Հին ու նոր Հայաստանների դիսոնանսը հենց ԱԳՆ-ում է։ Զոհրաբ Մնացականյանն այսպիսի թիմով, կրեատիվությունից ու նախաձեռնողականությունից զուրկ անատամ քաղաքականությամբ չի կարող սպասարկել նոր Հայաստանի օրակարգը, ներքին մոտիվացիաներ ու տեսլական չունեցող դիվանագետները չեն կարող հանդիսանալ նոր Հայաստանի դեսպանները՝ նոր իմիջ ու այցեքարտ ստեղծելով մեր երկրի համար։

Նիկոլ Փաշինյանը պետք է արագ լուծումներ գտնի՝ հայեցակարգային ու կադրային առումով։ Վաղն ուշ է լինելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում