Հութիների կառավարության մշակույթի նախարար Աբդալուհ էլ Քաբսին հայտարարել է, որ Եմենի մայրաքաղաք Սանայի մատույցներում հին բնակավայր և շուրջ 3 հազար տարեկան մումիաներ են հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է SABA-ն։
Նրա խոսքով՝ պեղումների ժամանակ հնագետները երկու բացահայտում են արել՝ բնակավայրը և դամբարանները։ Նա նշել է, որ դամբարաններում քարե դարի վերջի երեքհազարամյա մումիաներ են։
Նախարարը նաև նշել է, որ բնակավայրում տներ են ներառված, որոնք կառուցվել են քարից՝ բրոնզե դարի վերջին։