ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրանական կողմի համար ավելի լավ կլինի հեռու մնալ ջրում ամերիկյան նավերից, հաղորդում է Reuters-ը։
Թրամփի խոսքով՝ մինչ այդ Իրանը չի հարձակվել երկրի նավերի վրա և վստահաբար խորհուրդ է տալիս դա չանել նաև հետագայում։
ԱՄՆ նախագահը նաև կարծում է, որ Իրանը ցանկանում է ԱՄՆ-ի հետ խոսել երկրի լցանավի մասին, որը կալանել են Ջիբրալթարում, սակայն Թեհրանը չգիտի՝ ինչպես երկխոսություն սկսել։
«Իրանը չգիտի՝ ինչպես սկսել բանակցությունները, քանի որ այն հպարտ երկիր է»,-նշել է Թրամփը։