ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է 2020-ի նախագահական ընտրություններին մասնակցել փոխնախագահ Մայք Փենսի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Թրամփն ասել է, որ շատ գոհ է Փենսի աշխատանքից և նրան հիանալի փոխնախագահ է համարում։
Նրա խոսքով՝ ինքն ընտրություններին կմասնակցի Փենսի հետ համագործակցությամբ։