Հոնկոնգում օգոստոսի 18-ի հակակառավարական ակցիային ավելի քան 1․7 մլն մարդ է մասնակցել։ Այս մասին հայտնել են ակցիայի կազմակերպիչները, փոխանցում է Reuters-ը։
Նշվում է, որ հանրահավաքի ավարտին պես այդպիսի թվեր է հնչեցրել Ջիմի Շանը՝ Civil Human Rights Front կազմակերպությունից, որը Հոնկոնգի բնակիչներին կոչ է արել բողոքի ակցիայի դուրս գալ։
Այպիսով, չնայած ուժեղ անձրևին՝ Հոնկոնգի ակցիան բազմաթիվ շաբաթների ընթացքում ամենազանգվածայինն է դարձել և խաղաղ է անցել։