Էմբեր Հյորդը հանդես է եկել «դաշտավայրի աղջկա» կերպարով՝ Կալիֆոռնիայի խաղողի այգիներում ֆոտոշարքի նկարահանման համար: Համապատասխան լուսանկարը 33-ամյա հոլիվուդյան դերասանուհին հրապարակել է Instagram-ի իր էջում:
Իր պրոֆիլում Էմբեր Հյորդը կադր է տեղադրել, որտեղ նա կեցվածք է ընդունել խաղողի արևոտ այգիներում: «Ակվամեն»-ի աստղը ամառային սարաֆանով է, հավաքված մազերով, իսկ կերպարը լրացրել է խոշոր զարդերով: Ջոնի Դեփի նախկին կնոջ գանգուրներից արևը ետ է շպրտվում, իսկ ձեռքում նա խաղողի ողկույզ է պահում: Իր լուսանկարով, հանրահայտ դերասանուհին որոշել է բոլորովին նոր իմաստ հաղորդել «դաշտավայրի աղջիկ» արտահայտությանը: Մեկնաբանություններում հետևորդները հիացել են Էմբեր Հյորդի կերպարի պարզությամբ և գրավչությամբ: Ոմանք նշել են, որ լուսանկարում դերասանուհին նույնիսկ ավելի երիտասարդ է թվում իր տարիքից: Հրապարակումն ավելի քան 230 հազար լայք է հավաքել: