ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրի պատմության մեջ ամերիկյան լրագրության «նոր հատակի» հասնելու մասին: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:
Նրա խոսքերով, լրագրությունը Դեմոկրատական կուսակցության քարոզչության գործիք է հանդիսանում:
Ամերիկյան առաջնորդը նաև քննադատել է The New York Times-ի գործունեությունը: Թրամփի կարծիքով, պարբերականը Մյուլերի զեկույցի «կեղծ ռուսական դավադրությունից» անցում է կատարում ռասիզմի և «վհուկների որսի»:
Ավելի վաղ հայտնի է դարձել 2016 թ.-ի ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ ԱՄՆ նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հատուկ հետաքննության մասին: