Իսլանդիայում հուշատախտակ կբացվի կլիմայի փոփոխության պատճառով հալած առաջին Okjokull սառցաբեկորի համար: Տոնակատարությանը, որը տեղի կունենա կիրակի, օգոստոսի 18-ին, կմասնակցի նաև երկրի կառավարության ղեկավարը և բնապահպանության նախարարը:
Հրավիրվածների թվում են նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը, հայտնում է Deutsche Welle-ն:
Okjokull-ը մեկ դար առաջ 15 քկմ տարածք էր գրավում՝ մինչև 50 մ հաստության դեպքում, հայտնում է The Guardian-ը: Այժմ դրանից մոտ 1 քկմ է մնացել՝ 15 մ առավելագույն հաստությամբ: Հուշատախտակի վրա իսլանդերեն և անգլերեն լեզուներով ապագային ուղղված նամակ է հրապարակված, որտեղ ասվում է, որ առաջիկա 200 տարվա ընթացքում մնացած սառցաբեկորները նույն ճակատագրին կարժանանան, իսկ հուշատախտակը հիշեցում է այն մասին, որ նման իրավիճակի դեմ պետք է պայքարել: