Ջորջ Մարտինը, «Սառույցի և կրակի երգ» վեպերի շարքի հեղինակը, որը հիմք հանդիսացավ «Գահերի խաղը» սերիալի համար, հայտարարել է, որ չի փոխի վեպերի ավարտը՝ հեռուստաշոուի ոչ միանշանակ ավարտի պատճառով: Այս մասին նա ասել է The Guardian-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքերով, սերիալն իր համար «լավը» չէր, քանի որ այն, ինչը պետք է արագացներ շարքի վերջին վեպերը գրելու գործընթացը, փաստացի այն դանդաղեցրել է: Գրողը շեշտել է, որ սերիալի ավարտը չի ազդի նրա ծրագրերի վրա:
«Դուք չեք կարող գոհացնել բոլորին, այնպես որ գահոցրեք ինքներդ ձեզ»,- ասալ է Մարտինը:
Նա նաև հավելել է, որ կարոտում է այն ժամանակները, երբ կարող էր գալ գրախանութ, թափառել գրադարակների միջև, և նրան ոչ ոք չէր ճանաչում: