Wednesday, 24 04 2024
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ

Դատաբժշկի թուղթ չունեմ. Մարտյան իրադարձություններից տուժածները մտահոգված են՝ փոխհատուցումն իրենց կհասնի՞, թե՞ ոչ

Օգոստոսի 8-ին ՀՀ կառավարությունը հաստատեց 2008-ի մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին տրամադրվելիք փոխհատուցման չափը։ Ըստ այդմ, Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին կտրամադրվի 30, ծանր վնասվածք ստացածներին՝ 15, իսկ միջին ծանրության վնասվածք ստացածներին՝ 5 միլիոնական դրամ:

Կառավարության նույն նիստում հաստատվել էր նաև 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, ինչպես նաև դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը:

Աջակցությունը կտրամադրվի միանվագ դրամական օգնության ձևով:

Հիշեցնենք, որ փոխհատուցման այս օրինագիծը հեղինակել էին ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը։ Ըստ նրանց հեղինակած նախագծի՝ 2008թ. մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցություն տրամադրելու մասին օրինագծով փոխհատուցում կստանա 63 անձ, ովքեր ստացել են ծանր և միջին ծանրության մարմնական վնասվածքներ։ Օրինագծի համահեղինակ Լենա Նազարյանն ԱԺ-ում օրինագծի քննարկման ժամանակ նշել էր, որ փոխհատուցման հիմքը լինելու է նրանց կողմից ներկայացվող դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։ Այսինքն՝ եթե անձը, որը մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ վնասվածք է ստացել, սակայն բժշկական փաստաթղթեր, դատաբժշկի ուղեգիր չունի և չի կարողանում հիմնավորել, որ այդ իրադարձությունների ժամանակ տուժած է, նա դուրս է մնալու փոխհատուցման ենթակա անձանց շրջանակից։

Նման մտահոգություններ կառավարության որոշումից հետո արդեն հնչում են։

Մարտի 3-ին ոստիկանության կողմից դաժան ծեծի արդյունքում աչքը կորցրած քաղբանտարկյալ Կարեն Թարխանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ լուրջ մտահոգություն ունի՝ ինքը ընդգրկվելո՞ւ է փոխհատուցման ենթակա անձանց ցանկում թե՞ ոչ, քանի որ իրեն ծեծի ենթարկելուց հետո որևէ իրավական գործընթաց ծեծի փաստով չի սկսվել։ Ավելին, իրեն այդ վիճակով ծանր մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններ) և դատապարտվել ազատազրկման՝ 4 տարի ժամկետով։ «Ինձ մարտի 3-ին ձերբակալեցին, դաժան ծեծի հետևանքով արդեն իսկ վիրահատած աչքս տրաքացրին։ Հիմա աչքս ընդհանրապես չի տեսնում, մյուսով էլ եմ սկսել չտեսնել։ Այդ ժամանակ մամուլը շատ է գրել իմ մասին, որ բերդում կուրանում էի, բայց ինձ մասնագիտացված հիվանդանոց չէին տանում։ Ստացվում է, որ ես ծեծվել եմ, բայց որևէ փաստաթուղթ, դատաբժշկի ուղեգիր չունեմ, ինձ նման ուղեգիր ոչ մեկ չի տվել։ Ըստ Լենա Նազարյանի, հիմա մե՞նք չենք տուժվածը, այլ ինչ-որ ոստիկաններ, որոնց 2008-ին դատաբժշկի ուղեգիր էին տալիս հաշված վայրկյանների ընթացքում։ Իսկ մեզ անգամ մեկ բաժակ ջուր չէին տալիս, ուր մնաց՝ դատաբժշկի ուղեգիր տային։ Ես ուզում եմ հասկանալ, թե փոխհատուցման խնդիրն ինչպես է կարգավորվելու, եթե հիմքը լինելու է դատաբժշկի թուղթը, ինչպես նաև նշվում է մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ, բայց ինձ ձերբակալել են մարտի 3-ին ու դաժան ծեծի են ենթարկել»,- ասաց Թարխանյանը՝ հավելելով, որ իրեն ձերբակալած, ծեծի ենթարկած ոստիկանն այժմ էլ բարձր պաշտոն է զբաղեցնում Ճանապարհային ոստիկանությունում. «Եթե մենք ուզում ենք, որ Մարտի 1-ի գործը բացահայտվի, այս ամեն ինչը պետք է ջրի երես դուրս գա»։

2008-ին Թարխանյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, իր խոսքերով՝ Նիկոլ Փաշինյանի և Խաչատուր Սուքիասյանի դեմ ցուցմունք չտալու համար։ Սակայն ազատազրկումից մեկ տարի անց հենց առողջական հիմքով ներում է ստացել։

Կարեն Թարխանյանը նշեց, որ Մարտի 1-ի գործի վերաբացումից հետո ինքը դիմել է Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի տուժող ճանաչվի։ Գործընթացը, սակայն, ձգձգվում է։ «Ամենաառաջին տուժողը ես եմ եղել, Հայաստանում առաջինը կազմակերպչի հոդվածով ես եմ դատվել, հետո նոր 7-ի գործն է եղել։ Հիմա կարող ա պատահի՝ մենք տուժող չճանաչվե՞նք, ու փոխհատուցում չհասնի՞»,- եզրափակեց Կարեն Թարխանյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկումների ժամանակ Լենա Նազարյանը պատգամավորներին ներկայացրել էր ՀՔԾ-ից ստացած ցուցակը, որում ներգրավված անձինք մարտի 1-2-ին ստացել են ծանր և միջին ծանրության մարմնական վնասվածքներ։ Այդ ցուցակում ներգրավված են, ինչպես նշեցինք, 63 անձինք, որոնցից 13-ը քաղաքացիներ են, 20-ը՝ ոստիկան, 1 պայմանագրային զինծառայող և ոստիկանության ներքին զորքերի 29 ժամկետային զինծառայողներ։

Ուշագրավ է, սակայն, որ Մարտի 1-ի զոհերի հարազատները կատեգորիկ դեմ են, որ ոստիկանները փոխհատուցում ստանան, քանի որ, նրանց խոսքերով՝ նախորդ իշխանության ժամանակ բոլոր ոստիկանները շատ լավ փոխհատուցում են ստացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում