Friday, 19 04 2024
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը

12 մլն դոլար Ներսես Երիցյանի ձախողված ծրագրի համար. որպես նվաճում ներկայացվող ցիկլոտրոնը սովորական խաղալիք է

«Այն ցիկլոտրոնը, որը վերագործարկվել է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում, որևէ կապ չունի այս արագացուցչի հետ, որը նախկինում կառուցել է Ալիխանյանը։ Ալիխանյանի կառուցածն այն ժամանակ իսկապես նվաճում էր ֆիզիկայի բնագավառում»,- «Առաջին լրատվական»-ի տաղավարում քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ, մասնագիտությամբ ֆիզիկոս Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ Ալիխանյանի կառուցած արագացուցիչը անմխիթար վիճակում է և հայտնի էլ չէ դրա վերագործարկման հեռանկարը։ «Վերագործարկվել է մի երկու մետրանոց ստանդարտ արտադրանք։ Դրա վերագործարկման մեջ ոչ մի նվաճում չկա։ Չեմ կարծում, որ մենք պետք է հրճվենք սրանից»,- ասաց Զուրաբյանը։

Քննարկմանը մասնակից Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի նախկին տնօրեն Ռուբեն Մկրտչյանը ևս համակարծիք է, որ սրանից պետք չէ հրճվել։ Նրա խոսքերով՝ դա մի արագացուցիչ է, որն ինքն իրեն աշխատում է, սպասարկում առանձնապես չի պահանջում, շատ քիչ մարդ է պետք։ «Դրա նման ցիկլոտրոններ աշխարհում արդեն իսկ տեղադրված են մոտ 200-ից ավելի։ Այդ տեսանկյունից որևէ նորարարություն չկա։ Վարչապետն ասում էր, որ այս ցիկլոտրոնի գործարկումը թույլ կտա հետազոտություններ անցկացնել ֆիզիկայի բնագավառում և նոր մակարդակի վրա բարձրացնել բժշկական դիագնոստիկան։ Ինձ թվում է, որ վարչապետին սխալ են զեկուցում։ Խոր հետազոտություն չի արվել, պարզապես Ներսես Երիցյանը, կառավարությունը տեսան, որ դա հարմար ձև է վարկ ստանալու համար և շատ չեն էլ մտածել հիմնավորումների վրա, թե ոնց է ամեն ինչ լինելու։

Բայց կարևորը՝ վարկերը հաստատվեցին»,- ասաց Մկրտչյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում այս ցիկլոտրոնով կարելի է որոշակի հետազոտություններ անել ուռուցքների հայտնաբերման մասով, բայց հետազոտությունը թանկ է՝ 1000-1200 դոլարի սահմաններում, և այդքան վճարունակ հիվանդներ այսօր Հայաստանում չկան։ Իսկ այդ սարքը կարող է արդյունավետ աշխատել, եթե օրական հետազոտվի նվազագույնը 8 հիվանդ։

Լևոն Զուրաբյանը նշեց, որ իր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ցիկլոտրոնի արդյունավետությունը շատ չնչին է, դա շատ թույլ արագացուցիչ է։ «Սա մի սովորական խաղալիք է, որով որևէ լուրջ գիտական հետազոտություն հնարավոր չէ անել այս հզորությամբ օժտված ցիկլոտրոնով»,- ասաց Զուրաբյանը՝ հավելելով, որ այս «խաղալիքի» վրա արդեն իսկ ծախսվել է 12 միլիոն դոլար ու դեռ հսկայական գումարներ կծախսվեն, քանի որ այն դեռ շահագործված չէ։

Զրույցի ընթացքում քննարկվեց նաև Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում ստեղծված «ծանր, ողբալի» վիճակի մասին, այդ վիճակին հասցնողների և ստեղծված վիճակից դուրս գալու ճանապարհների մասին։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում