Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Երբ իրենց պետք է՝ միակ տղամարդն են, երբ գործի հանգամանքներով ուրիշ բան է պետք՝ տղամարդկության մասին կարող են մոռանալ

«Սա պարզապես բարոյականության հարց է։ Երբ որ իրենց պետք է՝ ազատագրված տարածքները Արցախի մաս են, երբ պետք չէ՝ հեշտությամբ հանձնում են։ Սա ցույց է տալիս, որ հող հանձնելն իրենց համար պրոբլեմ չէ։ Երբ որ իրենց պետք է, իրենք միակ տղամարդն են, երբ որ գործի հանգամանքներով ուրիշ բան է պետք՝ տղամարդկության մասին առհասարակ կարող են մոռանալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի հայտարարությանը, թե ազատագրված տարածքները ապրիորի Արցախի մաս չեն։

Զուրաբյանի խոսքերով՝ սա հարցի բարոյական և քաղաքական մասն է, բայց մոռացվում է իրավական մասը, ըստ որի՝ բացարձակ կապ չունի, թե զինված ուժերը, զինծառայողները որ տարածքներից են բերվել։ Խնդիրը, մեղադրանքը նրա մասին է, որ զինված ուժերը չեն կարող կիրառվել ներքաղաքական պրոցեսներին՝ համաձայն Սահմանադրության. «Մեղադրանքը սրա մասին է։ Իսկ Քոչարյանի փաստաբանը, իր հայտարարությամբ, ըստ էության հաստատում է, որ զինված ուժերը մասնակցել են քաղաքական պրոցեսներին։ Մեղադրանքի այդ մասը հաստատում է, պարզապես ընկել են մանրուքների հետևից, թե զինված ուժերը որտեղից են բերվել։ հավատացնում եմ ձեզ՝ դա ամենաքիչ կարևոր մասն է»։

Լևոն Զուրաբյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների արդարացման գործընթացին։ Նրա խոսքերով՝ անցումային արդարադատության առումով մարդկանց իրավունքների վերականգնումն ամենակարևոր խնդիրն է։ «Առանց դրա, ոչ մի բան առաջ չի գնա։ Մենք հիմա ինչ ունենք՝ 2008-ին մասսայական անկարգություններ, Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ կազմավորված մի բանդա, որին այն ժամանակվա օրինական, ընտրված, փայլուն, պուշուշ իշխանությունները դատել են։ Մենք այս պահին դա ունենք։ Սա է իրականությունը, որը փոխված չէ և դա մեր արդարադատության համակարգի վրա ամենամեծ բիծն է։ Հետևաբար, պրոցեսը պետք է գնա, և մարդիկ պետք է արդարացվեն»,- ասաց Զուրաբյանը՝ հավելելով, որ իրենք պատրաստակամություն ունեն առաջնահերթության կարգով զբաղվել այն անձանց գործերով, ովքեր մահացած են կամ ֆիզիկապես ի վիճակի չեն զբաղվել արդարացման գործերով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում