Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Իրավիճակի կտրուկ փոփոխություն․ Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Նիկոլ Փաշինյանն իր վերջին հանրահավաքն անցկացրել է մեկ տարի առաջ՝ անցած տարվա օգոստոսի 17-ին, երբ արդեն վարչապետ էր ու Հանրապետության հրապարակում ամփոփում էր իր պաշտոնավարման 100 օրը։

Փաշինյանի ելույթի նույնիսկ հպանցիկ վերընթերցումը հանգեցնում է տպավորության, որ վարչապետի անցած տարվա խոստումները հիմնականում մնացել են անկատար կամ Փաշինյանի կողմից արվել են պնդումներ, որոնք, մեղմ ասած, հեռու են իրականությունից։

«Մենք ձեզ խոստացել էինք, որ հերթով բացահայտելու ենք Հայաստանի Հանրապետության բոլոր թալանչիներին, և մենք հերթով բացահայտում ենք Հայաստանի Հանրապետության բոլոր թալանչիներին: Բայց ես ուզում եմ ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարում մեր կարևորագույն խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ ձեզնից գողացված գումարները լումա առ լումա ժողովրդին և պետությանը վերադարձնելը»,- մեկ տարի առաջ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անցած մեկ տարում հակակռուպցիոն դատավճիռներ չեն կայացվել, նախկին համակարգի նշանային դեմքերը՝ բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի, ազատության մեջ են ու հանգիստ վայելում են թալանածը՝ որոշ դեպքերում բացահայտ կամ քողարկված համագործակցության մեջ մտնելով նոր իշխանությունների հետ։ Օրինակ՝ Իշխան Զաքարյանն շարունակում է մնալ Համահայկական խաղերի կազմակերպիչ ու բազմաթիվ անգամներ նրա գործությունեությունը լեգիտիմացվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից։ Երեկ, օրինակ, Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյանի զույգ «աչքի լույս» Իշխան Զարքարյանը, Փաշինյանի ու Ավինյանի ընկերակցությամբ, հանդիսավորապես մասնակցում էր Համահայկական խաղերի փակման միջոցառմանը։

Նիկոլ Փաշինյանի կողմից «դարի կաշառակեր» հռչակված բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, որը մեղադրվում է 14 միլիոն կաշառք ստանալու մեջ, «ապահով» թաքնվում է իրավապահներից։

Ստացվում է՝ հակակոռուպցիոն ամենաաղմկոտ բացահայտումը Մանվել Գրիգորյանի «տուշոնկաներն» են։

Իհարկե, շատերը հիմա կարող են ասել, որ խնդիրը դատական իշխանությունն է, որը՝ հանդիսանալով քրեաօլիգարխիկ համակարգի կցորդ, էապես խոչընդոտում է անցյալում կատարված հանցագործությունների բացահայտմանը ու պետության արդիականացման գործընթացին։ Իհարկե, դա այդպես է, սակայն այդ պրոբլեմը բոլորիցս շատ արդեն մեկ տարի առաջ գիտակցել է Նւիկոլ Փաշինյանը։ Անցյալ տարվա պատմական հանրահավաքում նա ասել է․ «․․․Իսկ ընդհանուր առմամբ ես չափազանց կարևոր եմ համարում, որ մենք, մեր դատական համակարգի այսօրվա վիճակն արձանագրելով, առաջիկայում լուրջ քննարկում ունենանք և որոշում կայացնենք անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ, որովհետև անցումային արդարադատության մարմինները մեզ կարող են անհրաժեշտ լինել ոչ միայն այն պատճառով, որ մեր դատական համակարգի բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդական հեղափոխությանը, այլև այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ խնդիրներ. օրինակ՝ ապօրինի հարստացման մասին օրենքն ուժի մեջ է մտել 2017 թ. հունիսի 1-ից, երբ ֆորմալ առումով 2017-ի հունիսի 1-ից առաջ թալանվածը վերադարձնելու առումով կարող են բարդություններ ծագել»:

Մեկ տարում բացարձակապես ոչինչ չի փոխվել․ կառավարության հանցավոր անգործության համատեքստում դատական իշխանությունը բացահայտ մարտահրավեր նետեց հեղափոխության օրակարգին, իսկ կառավարությունն՝ իր էմոցիոնալ ու չմտածված քայլերով, հայեցկարգային լուծումների բացակայության հետևանքով, ըստ էության, տապալել է վեթինգի իրականացումն ու անցումային արդարադատության գործիքների ներդրման գործընթացը, ՍԴ շուրջ ճգնաժամը հայտնվել է փակուղում։ Ավելին՝ կառավարության պրոֆեսիոնալիզմի բացակայությունն ու թափթփվածությունը հանգեցրել են նրան, որ Մարտի 1-ի գործը հայտնվել է ապալեգիտիմացման վտանգի առաջ։

Սակայն Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի «աքիլլեսյան գարշապարը» շարունակում է մնալ արտաքին քաղաքականությունը։ Երբեմն այնպիսի տպավորություն է, որ իշխանության վերնախավում չկա մեկը, որը խորքային պատկերացում ունենա արտաքին քաղաքականության մասին։ «․․․Եվ կարող եմ միանշանակ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլև, ի հեճուկս հանրապետականների և նրանց սատելիտների, հայ-ռուսական հարաբերությունները լավ են և գնալով ավելի ու ավելի լավանալու են: Մենք ասել ենք, որ արտաքին քաղաքական ռևերանսներ չեն լինելու, և մեր քաղաքականությունը, մեր նպատակներից մեկը հայ-ռուսական բարեկամությունը խորացնելն է և հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելը: 3 ամիս առաջ ես խոստանում էի, որ հայ-ռուսական հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի, և այսօր ուզում եմ ասել, որ համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո դուք՝ բոլորդ, կիմանաք հայ-ռուսական մի համատեղ հումանիտար նախագծի մասին, որն աննախադեպ է երրորդ հանրապետության և Խորհրդային Միության փլուզումից հետո մեր նորանկախ պատմության մեջ: Դա լինելու է մի համագործակցություն, որը նախադեպ չի ունեցել, և դա լինելու է կոնկրետ ապացույցը, որ մենք հետևողականորեն, այո′, գնում ենք մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ»,- մեկ տարի առաջ հանրահավաքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի նշած «աննախադեպ» նախագիծը Սիրիա, այսպես կոչված, հումանիտար առաքելություն ուղարկելն է, որին, ի դեպ, հակադրվել էր նույնիսկ Սերժ Սարգսյանը, սակայն համաձայնեց Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին սիրաշահելու նպատակով։ Այդ «աննախադեպ» քայլով Փաշինյանն, իհարկե, չվերականգնեց Պուտինի վստահությունը, սակայն հայ-ամերիկյան հարաբերությունները, ըստ էության, հայտնվեցին ճգնաժամում։ Հայ-ռուսական հարաբերությունները Երրորդ հանրապետության պատմության տարիներին երբեք այսքան ճգնաժամային չեն եղել․ Մոսկվան ոչ միայն բացահայտորեն սատարում է Ռոբերտ Քոչարյանին ու ապաստան է տվել Մարտի 1-ի գործով երկու կարևոր ֆիգուրանտներին, այլ երեկ բացհայտ ապտակ հասցրեց Երևանին՝ հրաժարվելով արտահանձնել կրիմինալ հակումներ ունեցող գեներալ Միհարն Պողոսյանին։

Սակայն, որ ավելի վատ է՝ անցած մեկ տարում արմատապես փոխվել են իշխանության արժեհակարգն ու պատկերացումները։ Եթե մեկ տարի առաջ Փաշինյանը հանրահավաքում խոսում էր ուղղակի ժողովրդավարության, Ագորրայի մասին, ապա հիմա Ամուլսարի խնդրով հրաժարվում է անգամ Ջերմուկ մեկնել՝ վաղն իր նստավայրում սպասելով քաղաքի ղեկավարներին։

Իրավիճակի կտրուկ փոփոխություն է, երբ Նիկոլ Փաշինյանը հակադրվում է Նիկոլ Փաշինյանին։ Եվ սա տեղի ունեցավ ընդամենը մեկ տարում․․․․

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում