Wednesday, 24 04 2024
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը

Այսօր Ազգային ժողովը կառավարության օրակարգը չի սպասարկում

«Հուլիսին միջազգային կազմակերպության կողմից արված հետազոտության արդյունքներով՝  առաջին և երկրորդ ընտրության դեպքում մենք ունենք «Իմ քայլի» համար 65 տոկոս ձայն: Եթե առաջիկա կիրակի տեղի ունենային ընտրությունները, ապա «Իմ քայլին» կընտրեր մարդկանց 65 տոկոսը: Այս առումով, այո, անկում կա, բայց ընդհանուր առմամբ 65 տոկոսը բավական բարձր ցուցանիշ է՝ նկատի առնելով, որ երկրորդ տեղում գտնվող քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, կոմուլյատիվ առումով կրկնակի պակաս ձայն կհավաքի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Արտակ Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են քաղաքական զարգացումներն անդրադարձել հանրության տրամադրության վրա:

Նրա խոսքով՝ երկու ընտրության արդյունքներով երրորդ տեղում կլիներ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 4 տոկոս առաջին ընտրությամբ ընտրելու դեպքում և 19 տոկոս՝ երկրորդ ընտրությամբ:

Քաղաքագետ Նժդեհ Հովսեփյանը այս ցուցանիշները նորմալ է համարում. «Ընդհանրապես ընդդիմությունից իշխանություն դարձող ուժի վարկանիշը տատանվում է և բնականաբար պիտի իջնի: Կառավարման ընթացքում մենք կտեսնենք նաև դրա տատանումները՝ բարձրացումն ու անկումը»:

Մեր զրուցակիցը կիսում է վարչապետի կարծիքը՝ ասելով. «Եթե այսօր տեղի ունենային  ընտրություններ, ապա նույն արդյունքը կլիներ, որովհետև շուրջ 20 տարի Հայաստանում այնպիսի իրավաքաղաքական ռեժիմ է եղել, որը բառի բուն իմաստով ժողովրդին հասցրել է այնպիսի աստիճանի, որ ցանկացած քաղաքական ուժի ձայն կտան՝ բացառությամբ նախկինների, և հատկապես այն ուժերին ձայն կտան, որոնք թույլ չեն տա նախկին համակարգի ռեստավրացիան»:

Քաղաքագետի խոսքով՝ նախկին իշխանության մնացուկները անընդհատ փորձում են «պատերազմել» ներկայիս իշխանությունների հետ, ինչը բնական է, քանի որ նրանք չեն պատրաստվում հաշտվել իրենց իշխանության կորստի հետ, ինչը պետք է բերի նաև ունեցվածքի կորստի, սոցիալական դիրքերի ու կապերի կորստի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում