Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մոսկվան արհամարհում է Հայաստանին. Ամեն պատրվակ օգտագործում են իրենց ղոլամներին պաշտպանելու համար

Ռուսաստանը մերժել է Միհրան Պողոսյանին հանձնելու ՀՀ դատախազության միջնորդությունը։ Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները: Քաղաքագետ Լևոն Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նման կերպ Ռուսաստանը նվաստացնելով արհամարհում է, ասում է՝ դուք ոչինչ չեք կարող անել, մենք ինչ ուզենք, կանենք. «Միհրան Պողոսյանը Սոլժենիցինն է ի՞նչ է, որ չի արտահանձնում Ռուսաստանը»։

«Սա արհամարհանք է, ուրիշ բան չկա: Էդտեղ քաղաքական հետապնդման ոչինչ չկա: Այդ անձը մեղադրվում է կոնկրետ հանցագործությունների մեջ՝ անկախ նրանից, թե այդ մեղադրանքը հիմնավոր է, թե ոչ: Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան իրավիճակը և քայլ անեն, ընդ որում, ոչ թե խոսքով, այլ բովանդակային առումով: Ինչքան մնանք այս վիճակում, այնքան մեզ բանի տեղ չեն դնի»,-ընդգծեց Շիրինյանը:

Դիտարկմանը, որ Միքայել Հարությունյանի դեպքում ՌԴ իշխանությունները հայտարարեցին, որ նա ՌԴ քաղաքացի է, չեն կարող հանձնել, իսկ այս դեպքում գործ ունենք ՀՀ քաղաքացու հետ, Շիրինյանն արձագանքեց. «Սա արհամարհանք է: Ամեն պատրվակ օգտագործում են իրենց ղոլամներին պաշտպանելու համար: Մեկն ուղղակի է կապված, մյուսն անուղղակի: Այստեղ մեկ ուրիշ բան էլ կա. քանի որ խոսքը տնտեսական հանցագործությունների մասին է, Հայաստանը հասել է մի եզրագծի, որը Ռուսաստանի համար շատ ավելի բարդ է: Ռուսաստանը տնտեսական լծակներով այդ ժողովուրդներին իր սայլին կպած է պահում ու հիմա մենք այդ նյարդին ենք կպել: Այստեղ գործ ունենք օլիգարխիայի, տնտեսական, քրեական տարրերի սերտաճման հետ: Դրա համար ՀՀ իշխանությունը պետք է հասկանա ստեղծված իրավիճակը և շնորհքով աշխատի, երկիրը կարգի բերի»:

Քաղաքագետը նկատեց, որ իշխանությունն իր երկրում չգիտի, թե ինչ է անում. մեկ ՍԴ-ն է ցրում, մեկ հավաքում է. «Երբ որպես պետություն ներկայանա, հարցերն էլ կլուծվեն: Ռուսաստանը ռիսկ կանե՞ր Իսրայելին չհանձներ նման մեղադրանք առաջադրված անձին: Ընդհակառակը, կհանձներ ու կասեր՝ ես գեներալի պատիվն եմ պահում, քանի որ այդ անձը գեներալի ուսադիրներն է վարկաբեկել: Երկրի իմիջը նաև զարգացվածության, կազմակերպվածության մակարդակի հետ է կապված, իշխողների արժանապատվության հետ: Ոչ մի հարց չեն կարողանում լուծել: Բա էլ ի՞նչ դաշնակից ենք ռուսների հետ»:

Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե Ռուսաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք, քաղաքագետն արձագանքեց. «Դե լավ է, որ ինչ ուզում են, տալիս ենք: Իշխող վերնախավը պետք է ինտելեկտուալ լինի, արժանապատիվ լինի: Ոնց կարող են իրենց հետ այդպես վարվել, այդպես խոսել: Լավ հարաբերությունն այն կլիներ, որ Ռուսաստանը մեզ ընդառաջ գնար որևէ հարցում: Չի եղել մի հարց, որ Ռուսաստանը մեզ ընդառաջ գա, ասի՝ կներես, այդպես չպիտի լիներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում